Միջազգային11:43, 21 Դեկտեմբեր 2015
Իրաքյան Քուրդիստանում նախապատրաստվում են անկախության հանրաքվեի

Իրաքյան Քուրդիստանի առաջնորդ Մասուդ Բարզանին հրահանգել է նախապատրաստվել անկախության հանրաքվե անցկացնելու համար:
Ըստ թուրքական «cnnturk»-ի՝ Բարզանին, ով նաև հանդիսանում է «Քուրդիստանի դեմոկրատական կուսակցության» (ՔԴԿ-KDP) նախագահը, վերոհիշյալ հրահանգը տվել է կուսակցության ժողովի ժամանակ:
Թուրքական աղբյուրը նշում է, որ քրդական «Rûdaw» լրատվական գործակալության հետ ունեցած զրույցում ՔԴԿ-ի ներկայացուցիչ Արաս Հասո Միրհանը շեշտել է, որ հրավիրված ժողովի ժամանակ օրակարգում եղել է Հյուսիսայի Իրաքի անկախության հանրաքվեի անցկացման հարցը:
Միրհանը տեղեկացրել է, որ այդ հարցը նախատեսվում է քննարկվելու է քաղաքական կուսակցությունների հետ: Մասնավորապես «Քուրդիստանի հայրենասերների միություն» (KYB) կուսակցության հետ տեղի ունենալիք համատեղ ժողովի ժամանակ:
Բարզանին անկախության հանրաքվեի հարցը ցանկանում էր բարձրացնել Իրաքյան Քուրդիստանի խորհրդարանում դեռևս անցած տարվա հուլիսին, բայց «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության կողմից իրականացված հարձակկումներ պատճառով հետաձգվել էր:
Հյուսիսային Իրաքում Քուրդիստանի` որպես փաստացի անկախ պետության պատմությունը սկսվում է 1991 թվականից` Ծոցի երկրորդ ճգնաժամից հետո, երբ կոալիցիոն ուժերն ԱՄՆ-ի գլխավորությամբ «Փոթորիկ անապատում» ռազմական գործողության արդյունքում հաղթանակ տարան Սադամ Հուսեյնի դեմ (1979–2003թթ.) և վերջինս դուրս բերեց իրաքյան զորքերը գրավյալ Քուվեյթից: Իսկ 2005թ. Իրաքի նոր սահմադրության համաձայն` Քուրդիստանը ստացավ ինքնավարության լայն իրավունքներ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |