Իրավական09:43, 22 Դեկտեմբեր 2015
Թուրքիայում շարունակվում են Ֆեթուլլահ Գյուլենի հետևորդների ձերբակալությունները

Թուրքիայում ձերբակալվել է 14 ոստիկան, որոնք կասկածվում են գյուլենական շարժմանը մասնակից լինելու մեջ: «Haberturk» լրատվական ծառայությունը հայտնում է, որ Քոջաելի նահանգի ոստիկանական վարչությունը միաժամանակյա գործողություններ է իրականացրել 8 նահանգում և ձերբակալել տարբեր աստիճան ունեցող ոստիկանների:
Նշենք, որ նման գործողությունները գյուլեննականների դեմ սկսվել են դեռևս 2013 թվականի վերջից, երբ Թուրքիայում ծագած կոռուպցիոն սկանդալն ի հայտ էր բերել կառավարության անդամների կոռուպցիոն գործարքները: Թուրքիայի այն ժամանակվա վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ սկանդալի հետևում կանգնած են իսլամի հայտնի քարոզիչ, ամերիկաբնակ թուրք միլիարդատեր Ֆեթուլլահ Գյուլենը և նրա հիմնած «Գյուլենական համայնքը»:
Թուրքիայում ազդեցիկ լծակների տիրապետող Գյուլենի հետևորդները ներգրավված են եղել հատկապես դատական համակարգում և ուժային կառույցներում: 2013թ. վերջում Թուրքիայում ծագած կոռուպցիոն սկանդալից հետո իշխանությունները սկսել են ամբողջ համակարգը գյուլենականներից «մաքրելու» գործընթաց: Երկրում պարբերաբար իրականացվում են ոստիկանական հատուկ գործողություններ «Զուգահեռ կառույցի» դեմ: Թուրքական իշխանական մամուլը «Գյուլենական համայնքն» անվանում է նաև «Զուգահեռ կառույց» և ասոցացնում ահաբեկչության հետ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |