Ցեղասպանություն07:26, 22 Դեկտեմբեր 2015
Հայոց ցեղասպանության մասին թուրքական ֆիլմը կարող է Օսկարի առաջադրվել
Հայոց ցեղասպանության թեմայով Թուրքիայում նկարահանված առաջին գեղարվեստական լիամետրաժ ֆիլմը՝ «Կորուսյալ թռչունները», կարող է Օսկարի առաջադրվել 11 կատեգորիայում: Մրցանակաբաշխությունը տեղի է ունենալու 2016-ի փետրվարի 28-ին հոլիվուդյան «Dolby Theatre»-ում: Հոլիվուդյան մրցանակաբաշխության թեկնածուների վերջնական ցուցակը կհրապարակվի հունվարի 14-ին:
Թուրքիայի իշխանություններին մոտ կանգնած «Sabah» թերթն այս կապակցությամբ գրում է.«1915-ին այսպես կոչված հայերի տեղահանության մասին երկու փոքրիկների տեսակյունից պատմող ֆիլմն էկրան է բարձրացել Լոս Անջելեսում և ընդունվել մեծ ոգևորությամբ»:
Ֆիլմի համառեժիսոր, ազգությամբ թուրք Էլա Ալյամաչը նշել է, որ Լոս Անջելեսում տեղի ունեցած գալա ցուցադրությունից հետո ֆիլմի նկատմամբ մեծ հետաքրքրություն է ցուցաբերվել: Արդյունքում ֆիլմը մեծ էկրան է բարձրացել և աննախադեպ հաջողություն ունեցել հանդիսատեսի շրջանում:
«Գիտական շրջանակներից որոշները, ովքեր ավելի վաղ դիտել էին ֆիլմը, դրական արտահայտվեցին ֆիլմի վերաբերյալ: Անսալով նրանց խոսքին՝ մենք դիմեցինք Օսկարի առաջադրվելու համար»,- մեկնաբանել է Ալյամաչը:
Հիշեցնենք, որ «Կորուսյալ թռչուններ» ֆիլմի սցենարի հեղինակն ու համառեժիսորներն են հայազգի Արեն Փերդեջին և Էլա Ալյամաչը: Գլխավոր դերերում նկարահանվել են ծագումով թուրք Դիլա Ուլուջան և Ահմեթ Ուզը, ինչպես նաև հայ դերասաններ Արտո Արսենյանն ու Հերոս Հակոբյանը: Ֆիլմի իրադարձությունները ծավալվում են Հայոց ցեղասպանության ընթացքում մի գիշերվա մեջ իրենց ողջ ընտանիքը կորցրած երեխաների՝ Մարիամի ու Պետոի՝ որոնումների շուրջ: Ֆիլմի պրեմիերան կայացել է ԱՄՆ-ում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։
Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։
Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |