Մշակութային12:19, 23 Դեկտեմբեր 2015
Ստամբուլում թուրքերեն է թարգմանվել «Անիի ավերակները» գիրքը

Թուրքիայում հայերենից թուրքերեն է թարգմանվել Հայաստանի պատմական մայրաքաղաք, 1001 եկեղեցիների քաղաք Անիի հազարամյա պատմությունը ներկայացնող «Անիի ավերակները» գիրքը: Թուրքիայում լույս տեսնող հայկական «Ակոս» թերթի համաձայն՝ վանահայր Գրիգոր Բալաքյանի` 1910թ. հրատարակված գիրքը թարգմանել են Սաթենիկ Ուստան և Անահիտ Հազարյանը: Գրքի թարգմանված տարբերակը «Անցյալի հոգնատանջ վկաները՝ Անիի ավերակներ» վերնագրի ներքո լույս է ընծայել Ստամբուլի «Փարոս» հրատարակչությունը:
Դեկտեմբերի 14-ին Ստամբուլում Հունաստանի դեսպանության մշակութային կենտրոնում տեղի է ունեցել գրքի շնորհանդեսը, որին մասնակցել են Գերապայծառ Լևոն Զեքիյանը, գրքի հովանավոր Պետրոս Շիրինօղլուն, Սևծովյան տնտեսական համագործակցության հայաստանյան ներկայացուցիչ Արսեն Ավագյանը և Յենիքյոյի հույն ուղղափառ եկեղեցու առաջնորդ Լաքի Վինգասը:
Ելույթ ունենալով միջոցառման ժամանակ՝ գրքի համաթարգմանիչ Սաթենիկը նշել է, որ գիրքը թուրքերեն թարգմանելու միտքն ծնվել է Ամերիկացի գրող Փիթեր Բալաքյանի հետ զրույցների արդյունքում: Վերջինս իր հերթին «Անիի ավերակները» թարգմանել է անգլերեն:
Իսկ Անիում վերականգնողական աշխատանքներ իրականացնող ճարտարապետ Իսմաիլ Յավուզ Օզքայան կարևորել է Նիկողայոս Մառի և նրա թիմի անգնահատելի ներդրումը Անիի վերաբերյալ պատմահնագիտական աշխատանքներում: Մառը մինչև 1917թ. զբաղվել է Անիի վերաբերյալ գիտական ուսումնասիրություններով և հայոց պատմական մայրաքաղաքի պեղումներով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերիալը կհեռարձակվի «Լույս TV»-ի եթերում՝ հայերեն հնչողությամբ և թուրքերեն ենթագրով։

Եկեղեցուն զուգահեռ վերանորոգվելու է հարակից տարածքում գտնվող և նախկինում ÇEK-ի կողմից շահագործված շենքը, որը ևս մշակութային կենտրոնի մի մասն է կազմելու:

Նշվում է, որ Ուրֆայում գտնվող հայկական եկեղեցու մի մասը փլուզվել է երկրաշարժի հետևանքով, իսկ մյուս մասը՝ վերածվել մզկիթի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
«Մեր ջրի աղբյուրների արդյունավետ օգտագործումն ու ճիշտ կառավարումը ոչ թե ընտրություն է, այլև ազգային անվտանգության խնդիր»։
Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:
Ողջ Եվրոպայում կապույտ քարտ ունեցող ոչ ԵՄ քաղաքացիներից 547․790-ը բնակվում է Գերմանիայում։ Նրանցից 18․000-ը կրկին դիմել է Թուրքիայի քաղաքացիություն ստանալու համար:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |