Միջազգային10:01, 23 Դեկտեմբեր 2015
Կանադան ապաստան կտա Թուրքիայից եկող 7.000 սիրիացի փախստականի

Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) գլխավոր տնօրեն Ուիլյամ Լեյսի Սվինգը հայտարարել է, որ Կանադան Թուրքիայից 7.000 սիրիացի գաղթական կընդունի:
Թուրքական «Anadolu» լրատվական գործակալության լրագրողի հետ զրույցում Սվինգը նշել է, որ Կանադան պատրաստվում է ընդունել շուրջ 25.000 փախստականի, որոնց մեծ մասը՝ Հորդանանից և Լիբանանից, իսկ 7.000-ը կընտրվեն Թուրքիայում գտնվող սիրիացիներից:
Ըստ ՄՄԿ տնօրենի՝ Հորդանանից և Լիբիայից փախստականների տեղափոխում Կանադա արդեն սկսվել է: Նրանք այժմ բժշկական ստուգումներ են անցնում, իսկ Թուրքիայում համապատասխան մասնագետների փոքր թվի և լեզվի խնդրի պատճառով գործընթացը ավելի դանդաղ է ընթանում:
Ավելի վաղ արված հայտարարության համաձայն՝ 2016 թ. Կանադան պատրաստ կլինի ընդունելու արդեն 50.000 փախստականի:
Հիշեցնելով, որ այս տարի շուրջ մեկ միլիոն գաղթական է մեկնել Եվրոպա՝ Սվինգը ընդգծել է, որ մեկ միլիոնը այնպիսի ցուցանիշ չէ, որ խնդիրներ առաջանան: ՄՄԿ տնօրենը շեշտել է, որ անհրաժեշտ է այդ բոլոր գաղթականներին ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ տալ: Ըստ նրա՝ գաղթականների առաջ իրենց դռները փակելով՝ եվրոպական երկրները ավելի են խորացնում առկա ճգնաժամը, որը իրականում Եվրոպայի համար միանգամայն հաղթահարելի է:
Ըստ աղբյուրի՝ այս տարվա ընթացքում Էգեյան ծովով Հունաստան է գաղթել 816.752, Իտալիա՝ 150.000. քաղաքացի: Իսկ ցամաքով Թուրքիայից Հունաստան է տեղափոխվել 4.256 , Բուլղարիա՝ 29.956 գաղթական:
2015թ. Եվրոպա հասնել ջանացող ևս 3.600 փախստական խեղդվել է Միջերկրական ծովում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |