Միջազգային07:30, 23 Դեկտեմբեր 2015
«Anonymous»-ը պատերազմ է հայտարարել Թուրքիային
Հայտնի «Anonymous» հաքերների (ցանցահեններ) խումբը տեսանյութ է հրապարակել, որում հայտնում է Թուրքիայի դեմ կիբեր պատերազմ սկսելու մասին: Տեսանյութում «Anonymous»-ը հայտարարել է, որ թիրախ է ընտրել Թուրքիայի կառավարությանը, քանի որ վերջինս սատարում է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը: Խումբը ստանձնել է վերջին օրերին թուրքական հազարավոր կայքերի վրա կատարված հարձակումների պատասխանատվությունը:
«Anonymous»-ի հայտարարության մեջ նշվում է. «Թուրքիան աջակցում է ԻՊ-ին՝ նավթ գնելով և զինյալներին բժշկական օգնություն ցուցաբերելով: Մեզ համար այլևս ընդունելի չէ Թուրքիայի առաջնորդ Էրդողանի աջակցությունը ԻՊ-ին: Դիմում ենք Թուրքիայի կառավարությանը, եթե չհրաժարվեք ԻՊ-ին աջակցելուց, կշարունակենք հարձակումները ձեր ցանցային տիրույթի ու բանկերի վրա ու կկոտրենք կառավարական կայքերը: Թիրախ կդարձնենք ձեր օդանավակայանները, ռազմական հաստատությունները և պետական մարմինները: Կոչնչացնենք բանկային ենթակառուցվածքները: Վերջ տվեք այս խելագարությանը: Ձեր ճակատագիրը ձեր ձեռքում է»:
Թուրքական «Sozcu» լրատվական կայքը հիշեցնում է, որ «Anonymous»-ը ավելի վաղ պատերազմ էր հայտարարել ԻՊ-ին, իսկ անցած ամիս #OpTurkey հեշթեգով արշավ էր սկսել Թուրքիայի դեմ, որի ընթացքում հարձակում էր կատարել մոտ 40 հազար կայքի վրա:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նախնական հաշվարկների համաձայն՝ նախագծի ներդրումային արժեքը կազմել է շուրջ 6 մլրդ դոլար։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նրան առաջադրել է «Medicare» և «Medicaid» ծառայությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնի համար։
Ստորագրահավքի արդյունքները ներկայացվելու են Թուրքիայի խորհրդարան (մեջլիս):
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |