Միջազգային10:12, 24 Դեկտեմբեր 2015
Գերմանիան Թուրքիայից հանեց իր «Patriot» համակարգերը

«Operation Active Fence» առաքելության շրջանակներում Գերմանիայի կողմից Թուրքիայում տեղակայված «Patriot» հակաօդային պաշտպանության համակարգերը և դրանց 250 հոգանոց գերմանացի զինվորների անձնակազմը վերջնականապես դուրս բերվեց Թուրքիայի տարածքից:
Ըստ թուրքական «Yeniakit» պարբերականի` 15 օր տևած ապամոնտաժման աշխատանքներից հետո, այսօր Թուրքիայի Իսքենդերուն նավահանգստից նշյալ համակարգերը ծովային ճանապարհով ուղարկվել են Գերմանիա: Գերմանական անձնակազմով համակարգերը Թուրքիայի Քահրամանմարաշ (Մարաշ) քաղաքի մոտակայքում էին տեղակայվել 2012 թվականին` 3 տարի ժամկետով:
Նշենք, որ Թուրքիան 2012-ի նոյեմբերին դիմել էր ՆԱՏՕ-ին` խնդրելով իրեն «Patriot» տիպի համակարգեր հատկացնել Սիրիայի հնարավոր օդային հարձակումներից պաշտպանվելու համար:
ԱՄՆ, Գերմանիան և ՆԱՏՕ-ի անդամ այլ երկրներ բավարարել էին դաշնակից Թուրքիայի խնդրանքը` Մարաշում 3 տարի ժամկետով տեղադրելով «Patriot» համակարգեր:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |