Քաղաքական08:39, 25 Դեկտեմբեր 2015
Haberler. Իրաքը նախատեսում է Թուրքիայի փոխարեն Հայաստանից ձեթ գնել

Իրաքյան Մոսուլ քաղաքի մոտակայքում թուրքական զորախմբի տեղակայումից հետո Թուրքիայի և Իրաքի միջև առաջացած լարվածության ֆոնին Իրաքը որոշել է զգալիորեն կրճատել Թուրքիայից ներմուծվող ձեթի ծավալները:
Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի` Իրաքի կառավարությունն արդեն բանակցություններ է սկսել Հայաստանից ձեթ գնելու շուրջ:
Թուրքական աղբյուրը, հղում անելով անգլիական «Reuters» լրատվական գործակալությանը, նշում է, որ Իրաքի առևտրի նախարարության խոսնակը հայտարարել է, որ երկրի կառավարությունը որոշել է կրճատել Թուրքիայից գնվող ձեթի ծավալը` լրացնելով այն այլ շուկաներից կատարվելիք գնումներով: Նախատեսվում է հիմնել նաև սեփական արտադրություն:
Թուրքական կայքը նշում է նաև, որ Իրաքի առևտրի նախարար Մուհամմեդ Ալ Սուդանին հանդիպում է ունեցել Բաղդադում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կարեն Գրիգորյանի հետ և քննարկել Հայաստանից Իրաք ձեթի հնարավոր ներմուծման թեման:
Նշվում է, որ Բաղդադում Հայաստանի դեսպանատան աշխատողներից մեկը «Reuters»-ին տված հարցազրույցում հաստատել է դեսպանի և նախարարի հանդիպումը, սակայն քննարկված թեմաների վերաբերյալ մանրամասներ չի հաղորդել:
Նշենք նաև, որ վերջին 7 տարիներին Իրաքի ձեթի պահանջարկն ամբողջությամբ բավարարվում է Թուրքիայից ներմուծվող ձեթով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |