Հասարակական08:01, 25 Դեկտեմբեր 2015
Կիբեր հարձակումների պատճառով կաթվածահար է եղել թուրքական բանկերի գործունեությունը
Վերջին օրերին ընթացքում Թուրքիայի դեմ իրականացվող կիբեր հարձակումների թիրախ են դարձել թուրքական բանկերը: Թուրքական «Hürriyet» պարբերականի կայքի տեղեկացմամբ՝ անցյալ շաբաթվա ընթացքում թուրքական բանկերի դեմ իրականացված բազմաթիվ կիբեր հարձակումների հետևանքով դեկտեմբերի 24-ին որոշ թուրքական բանկերի պաշտոնակայքեր արգելափակվել են: Ենթադրվում է, որ հարձակումներն իրականացվել է «Anonimus» հաքերային (ցանցահենային) խմբի կողմից:
Ըստ աղբյուրի՝ այս հարձակումների շրջանակներում ֆինանսական որևէ հանցագործություն չի կատարվել, սակայն ողջ օրվա ընթացքում կաթվածահար է եղել բանկերի գործուներությունը: Նշվում է նաև, որ թուրքական բանկերը օրական միջին հաշվարկներով 1.5-2 մլրդ ինտերնետային գործարք են իրականացնում:
Հիշեցնենք, որ օրեր առաջ «Anonimus»-ը Թուրքիայի կառավարությանն ուղղված հայտարարություն էր տարածել, որտեղ ասվում էր, որ եթե Թուրքիան չդադարի աջակցել «Իսլամական պետությանը» (ԻՊ-İŞİD)՝ նրանից նավթ գնելով և զինյալներին բժշկական օգնություն ցուցաբերելով, ապա իրենք կշարունակեն հարձակումները թուրքական ցանցային տիրույթի ու բանկերի վրա ու կկոտրեն կառավարական կայքերը:
«Թիրախ կդարձնենք ձեր օդանավակայանները, ռազմական հաստատությունները և պետական մարմինները: Կոչնչացնենք բանկային ենթակառուցվածքները: Վերջ տվեք այս խելագարությանը: ձեր ճակատագիրը ձեր ձեռքում է»,- ասված էր հայտարարությունում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |