Տարածաշրջան10:00, 05 Հունվար 2016
Իրաքի ՊՆ. «Երբեք չենք ընդունի թուրք զինվորների ներկայությունը Իրաքի տարածքում»

Իրաքի պաշտպանության նախարար Հալիթ ալ Ուբեյդին հայտարարել է, որ իրենք երբեք չեն համակերպվի Իրաքի տարածքում թուրքական զորքերի ներկայության հետ:
Թուրքական «haberler» լրատվական կայքի փոխանցմամբ՝ ալ Ուբեյդին, լրագրողների հետ խոսելով «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության վերահսկողության տակ գտնված Ռամադի քաղաքի ազատագրման մասին, անդրադարձել է նաև թուրքական զորախմբի` Իրաքի տարածք ներխուժմանը:
Իրաքի պաշտպանության նախարարը նշել է, որ Թուրքիան, առանց Իրաքի կենտրոնական իշխանությունների թուլյտվության երկիր զորք մտցնելով, խախտել է Իրաքի ինքնիշխանությունը` ավելացնելով, որ այդ քայլը չի տեղավորվում որևէ միջազգային նորմի շրջանակներում:
«Երբեք չենք ընդունի թուրք զինվորների ներկայությունը Իրաքի տարածքում»,- ասել է ալ Ուբեյդին:
Վերջինս հավելել է նաև, որ նման քայլով Թուրքիան վատթարացրեց երկու հարևան երկրների միջև նախկինում եղած լավ հարաբերությունները:
Նշենք, որ դեկտեմբերի 5-ին թուրքական զորաջոկատները առանց Իրաքի կենտրոնական իշխանություններ թույլտվության ներխուժել են Իրաքի Քուրդիստանի Մոսուլ քաղաքից 30 կմ հեռավորության վրա գտնվող Բաշիքա շրջան, որտեղ հաստատվել են ավելի վաղ թուրքերի կողմից հիմնած ռազմակայանում:
Իրաքի Քուրդիստանի զինված ուժերի` Փաշմերգայի, զորաջոկատները մարզելու նպատակով արդեն 2 տարի Բաշիքայում գտնվող որոշակի քանակով թուրք զինվորականների թիվը կտրուկ ավելացնելը, ըստ թուրքական կողմի, այնտեղ գտնվող թուրքական անձնակազմին պաշտպանելու նպատակ ունի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի տրանսպորտի նախարարի հետ։

Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։

Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։
Մինչ Թուրքիայում իրենց «կարմիր» անցյալը թողած վազում են կապույտ երազանքների հետևից, Հայաստանում օրը սև է, կորուստը` դառը:
Թուրքիայի նախագահը հիշատակել 1-ին համաշխարհային պատերազմի տարիներին կյանքից զրկված օսմանցի հայերին և ցավակցություն հայտնել նրանց սերունդներին։
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ հայ երիտասարդները հավաքվել են Ղամըշլը քաղաքի «ՄԱԿ-ի բարձրագույն խորհրդի» շենքի առջև:
Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |