Հասարակական10:46, 08 Հունվար 2016
Թուրքական ընկերությունը «սխալմամբ» Աթաթուրքին հայհոյող գովազդ է տեղադրել
Թուրքական «Üçler» սուպերմարկետների ցանցն իր գովազդային պաստառում «սխալմամբ» հայհոյել է Աթաթուրքին: Ինչպես տեղեկացնում է թուրքական իշխանամետ «YeniAkit» պարբերականի կայքը՝ սուպերմարկետի գովազդում «Atatürk Orman Çiftliği» («Աթաթուրք» անտառային տնտեսություն) արտահայտության փոխարեն օգտագործվել է մասնակի հապավում ՝ Atatürk O.Ç ձևը: Իսկ O.Ç-ն թուրքերենում սովորաբար կիառվում է որպես «անառակի զավակ» իմաստն ունեցող հայհոյանքի հապավում:
Դեպքը մեծ իրարանցում է առաջացրել Թուրքիայում և հատկապես քեմալիստների շրջանում, որոնք Twitter-ում և այլ սոցիալական հարթակներում ակտիվորեն կոչ են անում բոյկոտել «Üçler»-ի բոլոր ապրանքատեսակները:
Սուպերմարկետն իր հերթին հանդես է եկել գրավոր հայտարարությամբ՝ ներողություն խնդրելով և հավաստիացնելով, որ կաթնամթերքի գովազդում տեղ գտած սկանդալային արտահայտությունը պարզապես պատահականություն է եղել՝ տպագրական սխալ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |