Մշակութային09:14, 11 Հունվար 2016
Ստամբուլում կկայանա պոլսահայ երգչուհի Էրլին Թոմաօղլուի համերգը
Պոլսահայ անվանի երգչուհի Էրլին Թոմաօղլուն փետրվարի 11-ին համերգով հանդես կգա Ստամբուլի Շիշլիի մշակույթի տանը: Թուրքական «Sözcü» թերթի կայքի տեղեկացնում է, որ համերգին հնչելու են ինչպես նոր հեղինակային ստեղծագործություններ, այնպես էլ հին ու հանրության կողմից վաղուց սիրված երգեր: Համերգի ընթացքում Թոմաօղլուն կկատարի երգեր 8 լեզվով՝ հայերեն, թուրքերեն, անգլերեն, ֆրանսերեն, իտալերեն, իսպաներեն, եբրաերեն և հունարեն: Համերգին կմասնակցի նաև Յուրի Ռյադչենկոյի գլխավորած նվագախումբը:
Իր իսկ բնորոշմամբ՝ Թոմաօղլուն իր երգերում համադրում է հայկական երաժշտությունն ու անատոլիական մոտիվները, միավորում տարբեր մշակույթներն ու գույները: Երգչուհին համոզված է, որ բոլոր լեզուները պետք է պահպանել որպես համաշխարհային մշակութային ժառանգության մաս: Ըստ Թոմաօղլուի՝ յուրաքանչյուր լեզվի ուսուցման ու տարածման գործում կարևոր նշանակություն ունի լեզվի մեղեդայնությունը:
Էրլին Թոմաօղլուն ծնվել է Ստամբուլում, միջնակարգ և բարձրագույն կրթություն է ստացել տեղի հայկական ուսումնական հաստատություններում: Հաճախել է դասական կիթառի դասերի, այնուհետև ավարտել Մարմարայի համալսարանի երաժշտական բաժինը: Բացի պրոֆեսիոնալ երաժշական գործունեությունից՝ Թոմաօղլուն հանդես է գալիս նաև որպես երաժշտության ուսուցիչ:
Հայ անվանի արվեստագերտն իր առաջին ձայնասկավառակը թողարկել է 2011թ.: Այն կոչվում էր «Senden sonra» (Քեզանից հետո) և բաղկացած էր 3 թուրքերեն հեղինակային երգերից: Իսկ երգչուհու երկրորդ՝ «Yıllar sonra» (Տարիներ անց / Տարիներ վերջ) վերնագրով ձայնասկավառակը ներառում է դարձյալ հեղինակային 11 երբ, բայց այս անգամ արդեն արևմտահայերեն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Թատերական խմբակի ղեկավար Էրթյուրք Էրքեքը ներկայացման վերջում պատասխանել է հանդիսատեսի հարցերին։
«Մենք այստեղ ենք՝ ներկայացնելու մեր լեզուն, մշակույթը և կիսելու մեր ընդհանուր ժառանգությունը»,-ասվել է Յունուս Էմրեի անվան համալսարանի սոցցանցյան գրառման մեջ։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |