Տարածաշրջան08:14, 11 Հունվար 2016
Դիարբեքիրում 3 թուրք ուժային է սպանվել քրդերի հետ բախման հետևանքով

Դիարբեքիրի Սուր կենտրոնական շրջանում, որտեղ դեկտեմբերի 2-ից սկսած պարետային ժամ է հայտարարվել (փողոց դուրս գալու արգելք), շարունակվում են բախումները թուրք ուժայինների և երկրում ահաբեկչական հայտարարված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալների միջև:
Ըստ թուրքական «Milliyet» թերթի կայքի` նախօրեին սաստկացած բախումների ժամանակ զոհվել է 2 թուրք ուժային, վիրավորվել` 10-ը: Եվս մեկ վիրավոր զինծառայող մահացել է Դիարբեքիրի զինվորական հիվանդանոցում:
Նշենք, որ դեկտեմբերի 2-ին պարետային ժամի հայտարարման հետ սկսած բախումների հետևանքով Սուր շրջանում ավերվել են բազմաթիվ բնակելի շենքեր, վնասվել են ենթակառուցվածքները, լուրջ վնասներ են կրել մզկիթներն ու հանրային նշանակության այլ շինությունները: Բնակչության մեծ մասը հեռացել է տներից:
Թուրքական աղբյուրի հաղորդմամբ` 2 օր առաջ էլ Վանում տեղի ունեցած բախման հետևանքով սպանվել էր 1 թուրք հատուկ ջոկատային: Նույն ժամանակ, ըստ թուրքական աղբյուրների, վնասազերծվել էր 12 քուրդ գրոհային:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի տրանսպորտի նախարարի հետ։

Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։

Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։
Մինչ Թուրքիայում իրենց «կարմիր» անցյալը թողած վազում են կապույտ երազանքների հետևից, Հայաստանում օրը սև է, կորուստը` դառը:
Թուրքիայի նախագահը հիշատակել 1-ին համաշխարհային պատերազմի տարիներին կյանքից զրկված օսմանցի հայերին և ցավակցություն հայտնել նրանց սերունդներին։
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ հայ երիտասարդները հավաքվել են Ղամըշլը քաղաքի «ՄԱԿ-ի բարձրագույն խորհրդի» շենքի առջև:
Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |