Տարածաշրջան09:03, 12 Հունվար 2016
Աբխազիան տնտեսական պատժամիջոցներ կկիրառի Թուրքիայի դեմ

Աբխազիայի Հանրապետությունը Թուրքիայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ կկիրառի: Թուրքական «Cihan» լրատվական գործակալության տեղեկատվությամբ՝ Աբխազիայի վարչապետ Արթուր Միքվաբիյան այսօր համապատասխան հրամանագիր է ստորագրել:
Հրամանագրի շրջանակներում Աբխազիայի էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարությունները, ինչպես նաև պետական մաքսային կոմիտեն մինչև հունվարի 20-ը պետք է հանդես գան առաջարկներով՝ կապված Թուրքիայից ներմուծվող ապրանքատեսակների նկատմամբ սահմանափակումների հետ:
Հրամանագիրը պարտավորեցնում է էկոնոմիկայի նախարարությանը՝ սահմանափակումներ կիրառել նաև պետական պայմանագրերի շրջանակներում Աբխազիայում գործունեություն ծավալող թուրքական ընկերությունների նկատմամբ: Հրամանագրի շրջանակներում որոշակի սահմանափակումներ կիրականացվեն անգամ թուրքական ոչ առևտրային կազմակերպությունների նկատմամբ:
Ըստ աղբյուրի՝ պատժամիջոցները կիրառումը կապված է ռուս-թուրքական ճգնաժամի հետ: Նշվում է, որ վարչապետի հրամանագրով սահմանված միջոցառումներն իրագործվելու են Ռուսաստանի և Աբխազիայի միջև ստորագրված ռազմավարական համագործակցության պայմանագրի 4-րդ հոդվածի շրջանակներում: Նշյալ պայամանագիրը նախատեսում է, որ Ռուսաստանը և Աբխազիան պետք է հետևեն արտաքին քաղաքականության ընդհանուր սկզբունքների:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |