Հասարակական11:19, 12 Հունվար 2016
Ականատեսի պատմածով Ստամբուլի պայթյունն իրականացրել է մահապարտը

Ականատեսը պատմել է, թե ինչպես է տեղի ունեցել Ստամբուլի Սուլթանահմեթ հրապարակի պայթյունը: Թուրքական «Sondakikia.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ ոստիկանների հետ զրույցում պայթյունի հետևանքով վիրավորված գերմանացի զբոսաշրջիկը պատմել է, որ պայթյունն իրականացրել է մահապարտը:
«Մենք հայացքները խաչվեցին: Նա պայթեցրեց իր վրա տեղադրված ռումբը», - պատմել է գերմանացի զբոսաշրջիկը:
Հիշեցնենք, որ հունվարի 12-ի առավոտյան Ստամբուլի Սուլթանահմեթ հրապարակում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, ըստ պաշտոնական տեղեկատվության, 10 մարդ է զոհվել, 15-ը՝ վիրավորվել: Ականատեսների վկայությամբ՝ պայթյունի հետևանքով հիմնականում տուժել է տարածքում գտնվող գերմանացի զբոսաշրջիկների խումբը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։

Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։

Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |