Տարածաշրջան13:18, 12 Հունվար 2016
Գերմանական թերթը 4 օր առաջ Թուրքիայում պայթյուններ էր կանխատեսել

Ստամբուլի Սուլթանահմեթ հրապարակում տեղի ունեցած պայթյունից հետո թուրքական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է հայտնվել գերմանական «Frankfurter Rundschau» թերթում 4 օր առաջ հրապարակված հոդվածը, որում նշվել էր, թե շուտով Թուրքիայի խոշոր քաղաքներում պայթյուններ կորոտան:
«Թուրքիայի խոշոր քաղաքներում պայթյունների որոտալը ժամանակի հարց է» վերնագրով այդ հոդվածում անդրադարձ էր եղել երկրի հարավ-արևելյան շրջաններում ուժայինների կողմից «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) դեմ իրականացվող գործողություններին:
Գերմանական թերթի հոդվածում նախագահ Էրդողանը ներկայացվել է Թուրքիայի հարավ-արևելյան շրջաններում լարվածության աճի գլխավոր մեղավոր:
Հոդվածում մասնավորապես ասվում է. «Անցած ամռանըն Էրդողանը վերջ դրեց PKK-ի հետ անձամբ իր նախաձեռնած հաշտեցման գործընթացին: Իսլամիստ-պահպանողական ԱԶԿ-ական (Արդարություն և զարգացում կուսակցություն) կառավարությունը հայտարարել է, որ ուժայինների գործողությունները կավարտվեն միայն այն ժամանակ, երբ բոլոր ահաբեկիչները կսպանվեն կամ կձերբակալվեն: Իսկ PKK-ն սպառնում է հարձակումներ իրականացնել: Երևում է, որ Թուրքիայի խոշոր քաղաքներում պայթյունների կազմակերպումը ժամանակի հարց է»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի տրանսպորտի նախարարի հետ։

Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։

Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։
Մինչ Թուրքիայում իրենց «կարմիր» անցյալը թողած վազում են կապույտ երազանքների հետևից, Հայաստանում օրը սև է, կորուստը` դառը:
Թուրքիայի նախագահը հիշատակել 1-ին համաշխարհային պատերազմի տարիներին կյանքից զրկված օսմանցի հայերին և ցավակցություն հայտնել նրանց սերունդներին։
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ հայ երիտասարդները հավաքվել են Ղամըշլը քաղաքի «ՄԱԿ-ի բարձրագույն խորհրդի» շենքի առջև:
Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |