Տարածաշրջան13:30, 13 Հունվար 2016
Շըրնաքում և Դիարբեքիրում հունվարի 12-ին 16 քուրդ զինյալ է սպանվել

Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը տեղեկատվություն է տարածել այն մասին, որ՝ Շըրրնաք և Դիարբեքիր նահանգներում հունվարի 12-ին 16 քուրդ զինյալ է սպանվել: Զինված ուժերի պաշտոնակայքում (tsk.tr) տեղ գտած լուրի համաձայն՝ Շըրնաքի Ջիզրե շրջանում «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (ՔԲԿ - PKK) խմբավորման դեմ իրականացված գործողության ժամանակ սպանվել է 9 քուրդ զինյալ, բացի այդ՝ վնասազերծվել է երկու ինքնաշեն ռումբ, առգրավվել Կալաշնիկով տեսակի մեկ հրացան, մեկ ատրճանակ, երկու որսորդական հրացան և 12 փամփուշտ:
Ընդհանուր առմամբ Ջիզրեյում մինչ օրս 277 քուրդ զինյալ է սպանվել:
Իսկ նույն նահանգի Սիլոփ շրջանում հունվարի 12-ին իրականացված հակաահաբեկչական գործողության ժամանակ վնասազերծվել է 32 ինքնաշեն ռումբ և առգրավվել որոշակի քանակությամբ զենք ու զինամթերք:
Ըստ աղբյուրի՝ նույն օրը Շանլըուրֆայում 1 քուրդ զինյալ ինքնակամ հանձնվել է թուրքական անվտանգության ուժերին: Եվս 21 հոգի ձերբակալվել է՝ «Իսլամական պետություն» (ԻՊ- DEAŞ/DAİŞ) ահաբեկչական խմբավորման անդամ լինելու կասկածանքով:
Իսկ Քիլիսում նույն կասկածանքով ձերբակալվել է Թուրքիայի քաղաքացի չհանդիսացող 8 անձ, ովքեր փորձել են անօրինական ճանապարհով Թուրքիայից Սիրիա անցնել:
Դիարբեքիր նահանգում իրականացված հակաահաբեկչական գործողության ընթացքում 7 քուրդ զինյալ է սպանվել: Այսպիսով, այս շրջանում սպանված քուրդ զինյալների ընդհանուր թիվը հասնում է 94-ի: Միաժամանակ վնասազերծվել է երկու ինքնաշեն ռումբ, քանդվել են քուրդ զինյալների կառուցած բարիկադները, առգրավվել է որոշակի քանակությամբ զենք ու զինամթերք:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի տրանսպորտի նախարարի հետ։

Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։

Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։
Մինչ Թուրքիայում իրենց «կարմիր» անցյալը թողած վազում են կապույտ երազանքների հետևից, Հայաստանում օրը սև է, կորուստը` դառը:
Թուրքիայի նախագահը հիշատակել 1-ին համաշխարհային պատերազմի տարիներին կյանքից զրկված օսմանցի հայերին և ցավակցություն հայտնել նրանց սերունդներին։
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ հայ երիտասարդները հավաքվել են Ղամըշլը քաղաքի «ՄԱԿ-ի բարձրագույն խորհրդի» շենքի առջև:
Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |