Քաղաքական07:13, 13 Հունվար 2016
Ընդդիմադիր կուսակցապետը մեղադրել է հետախուզությանը՝ Ստամբուլի ահաբեկչությունը չկանխելու համար
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն Ստամբուլի Սուլթանահմեթ հրապարակում տեղի ունեցած պայթյունի առթիվ քննադատել է երկրի իշխանություններին և հետախուզական համակարգի գործունեությունը: Թուրքական «Hürriyet»-ի տեղեկացմամբ՝ ԺՀԿ խորհրդարանական խմբակցությունում ելույթ ունեցած Քըլըչդարօղլուն մասնավորապես ասել է.
«Որտե՞ղ էր ձեր հետախուզությունը: Այդ հետախույզները զբաղված են միայն մեզ հետևելով, դրա համար էլ ահաբեկիչներին հետևելու ժամանակ չունեն: Ամոթ է: Ստամբուլում՝ զբոսաշրջության սրտում, մահապարտը պայթյուն է իրականացնում և դուք ոչինչ չեք կարողանում ձեռնարկել: Այս կառավարությունը չի կարող կառավարել Թուրքիան: 21-րդ դարում հնարավոր չէ Թուրքիան կառավարել 3-րդ կարգի մասնագետներով: Եթե չեք կարողանում ղեկավարել, հեռացեք, թող գան նրանք, ովքեր կարող են ղեկավարել»:
Քըլըչդարօղլուն քննադատաբար է մոտեցել այն իրողությանը, որ Սուլթանահմեթի պայթյունից շատ չանցած լրատվամիջոցներին արգելվեց լուսաբանել դեպքը: Ըստ նրա՝ կառավարությունը չպիտի որոշի, թե հանրությունը ինչ չափով պետք է տեղեկացված լինի:
Ընդդիմադիր կուսակցապետը հիշեցրել է, որ Թուրքիան մամուլի ազատության տեսակետից աշխարհում 149-րդ տեղն է զբաղեցնում և լրագրողների նկատմամբ բռնությունները բացահայտ բնույթ են կրում երկրում:
«Նույնիսկ Աֆղանստանում ու Նիգերիայում մամուլն ավելի ազատ է, քան Թուրքիայում»,- նշել է Քըլըչդարօղլուն՝ քննադատելով նաև երկրի դատաիրավական համակարգի գործունեությունը:
Հիշեցնենք, որ հունվարի 12-ի առավոտյան Ստամբուլի Սուլթանահմեթ հրապարակում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 10 քաղաքացի է զոհվել, ևս 15-ը վիրավորվել են: Ականատեսների վկայությամբ՝ պայթյունի հետևանքով հիմնականում տուժել է տարածքում գտնվող գերմանացի զբոսաշրջիկների խումբը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքական «Asal» հետազոտական կենտրոնի կողմից սոցհարցում է անցկացվել՝ պարզելու, թե ընտրելու իրավունք ունեցողները, որ քաղաքական ուժի օգտին են քվեարկելու։
Թուրքիայում խոշոր սոցհարցում է անցկացվել՝ պարզելու երկրի 81 նահանգների IQ մակարդակը:
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Էրդողանը նշել է, որ իսլամը ծառայում է որպես թուրքերին, քրդերին, արաբներին և այլ էթնիկ խմբերին կապող ցեմենտ՝ կազմելով Թուրքիայում հասարակական միասնության հիմքը։
«Մենք այնտեղ (ԱՄՆ-ում) 6 հատ F-35 ինքնաթիռ ունենք։ Հիմա, երբ տեսան, որ մենք «Kaan» ենք ստեղծում, նրանց վերաբերմունքը փոխվել է»,-նշել էր Յաշար Գյուլերը։
Թուրքիայում խոշոր սոցհարցում է անցկացվել՝ պարզելու երկրի 81 նահանգների IQ մակարդակը:
Նախարար Գյուլերը նշել է, որ S-400-ը կօգտագործվի միայն այն դեպքում, երբ օդային հարձակման սպառնալիքը հասնի շատ բարձր մակարդակի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |