Հասարակական12:17, 14 Հունվար 2016
Թուրքիայի բնակչությունը հատել է 80 միլիոնի սահմանը
Թուրքիայի ներքին գործերի նախարարության փախստականների վարչության պետ Աթիլլա Թորոսը խորհրդարանի ամբիոնից հայտարարել է, որ հունվարի 12-ի դրությամբ երկրում գրանցված 2.503.426 սիրիացի փախստական կա: Ինչպես փոխանցում է թուրքական «Hürriyet» թերթի կայքը, այլ երկրներից Թուրքիա ներգաղթած փախստականների թիվը կազմում է 137.000: Այսպիսով, փախստականների հետ միասին ներկայիս բնակչության թիվը հատում է 80 միլիոնի սահմանը:
Թուրքիայի վիճակագրական ընկերության (TÜİK) տվյալների համաձայն՝ 2014թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ երկրի բնակչությունը կազմում էր 77 միլիոն 695.904: TÜİK-ի կատարած հաշվարկների համաձայն՝ 2015թ բնակչության թիվը պիտի կազմեր 78.150.000: Մինչդեռ, ըստ փախստականների վարչության պետի ներկայացրած տվյալների, ներկա դրությամբ Թուրքիայի բնակչությունը կազմում է 80 միլիոն 336.000:
Թորոսն ընդգծել է, որ 1923-1997թթ. իրենք ընդունել են շուրջ 600.000 փախստական: 1997-2011թթ. այդ ցուցանիշը հասել է 2 միլիոնի: Իսկ վերջին 5 տարվա ընթացքում Թուրքիան ավելի շատ փախստական է ընդունել, քան հանրապետության ողջ պատմության ընթացքում:
Ըստ պաշտոնական տվյալների՝ դեռևս 2014թ. դրությամբ Թուրքիայում գրանցված է եղել 81 միլիոն 129.305 քաղաքացի, բայց նրանցից 3 միլիոն 739.669-ը գտնվելիս են եղել արտերկրում: TÜİK-ի հաշվարկների համաձայն՝ սիրիացի փախստականներն առաջիկա տարիներին Թուրքիայի քաղաքացիություն ձեռք կբերեն և երկրի բնակչության ընդհանուր թիվը կհասնի 84 միլիոնի: Ենթադրաբար դա տեղի կունենա 2023 թվականին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |