Իրավական07:50, 15 Հունվար 2016
Թուրքիայում հետաքննություն է սկսվել 1.128 գիտնականի նկատմամբ

Ստամբուլի հանրապետական դատախազությունը հետաքննություն է սկսել 1.128 գիտնականի նկատմամբ, ովքեր օրեր առաջ ստորագրել էին «Այս մեղքին հանցակից չենք դառնա» հայտարարության տակ:
Ըստ թուրքական «Samanyoluhaber.com» լրատվական կայքի` գործը հարուցվել է Թուրքիայի քրեական օրենսգրքի տխրահռչակ 301 հոդվածի` «Թուրք ժողովրդին, Թուրքիայի հանրապետությունը և պետական կառույցները նսեմացնելու», ինչպես նաև Թուրքիայի քաղաքացիական օրենսգրքի 7-րդ հոդվածի հատկանիշներով` «ահաբեկչական կառույցի օգտին քարոզչություն անել»:
Ինչպես հայտնում են թուրքական լրատվամիջոցները, Քոջաելի քաղաքում իրավապահներն արդեն ձերբակալել են 19 գիտնականի:
Հիշեցնենք, որ Թուրքիայի Սիլվան, Սուր, Նուսայբին, Ջիզրե, Սիլոփ շրջաններում տևական ժամանակ շարունակվող պարետային ժամերի և բախումների դեմ որպես բողոքի նշան կյանքի կոչված «Հանուն խաղաղության» նախաձեռնությունն օրերերս հանդես էր եկել հայտարարությամբ:
«Մենք այս մեղքին հանցակից չենք դառնա» կարգախոսը կրող հայտարարության տակ ստորագրել էին աշխարհի 89 համալսարաններում աշխատող 1.128 գիտնական, ինչպես նաև՝ շուրջ 400 աջակից ողջ աշխարհից: Նրանք պահանջել էին անմիջապես դադարեցնել վերը նշված շրջաններում բնակչության հանդեպ կիրառվող բռնություններն ու սահմանափակումները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այս ցուցանիշով Թուրքիան աշխարհի երկրների ցանկում զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը։
Հրապարակվել է հոդված Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման մասին։
«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։
Մի քանի րոպե անց մայրը նկատել է կատարվածը և դուրս է բերել նրան աղբարկղից:
Անթալիայի օդանավակայանը կարող է տարեկան սպասարկել շուրջ 82 մլն ուղևորի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |