Իրավական09:35, 15 Հունվար 2016
Եվրադատարանը մերժել է պարետային ժամի դեմ բողոքող Թուրքիայի քաղաքացիների դիմումները

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) մերժել է Թուրքիայի Շըրնաք նահանգի Սիլոփի, Ջիզրե շրջաններում և Դիարբեքիրի Սուր շրջանում հայտարարված պարետային ժամը չեղարկելու պահանջով ներկայացված 5 դիմում:
Թուրքական «Hurriyet» թերթը տեղեկացնում է, որ դիմումները ներկայացվել էին Սիլոփի, Ջիզրեի և Սուրի 5 բնակչի անունից: Իրենց հայցադիմումի մեջ նրանք պահանջել են դատական որոշմամբ չեղարկել պարետային ժամը, դադարեցնել թուրք ուժայինների գործողությունները կամ միջոցներ ձեռնարկել դրանք միջազգային չափանիշներին համապատասխան իրականացնելու համար:
ՄԻԵԴ-ը դիմումները մերժել է՝ հիմնավորելով այս փուլում միջամտելու համար բավարար հիմնավորումների և փաստերի բացակայությամբ: Եվրադատարանն այս որոշման համար հաշվի է առել նախկինում նմանատիպ դիմումների առնչությամբ Թուրքիայի արդարադատության նախարարության՝ դատարանին ներկայացրած դիրքորոշումը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |