Հասարակական08:52, 16 Հունվար 2016
Թուրքական թերթերի արձագանքը` գիտնականների ձերբակալություններին. հայկական շեշտադրումներ
Քրդական հարցի խաղաղ լուծման կողմնակից, քրդաբնակ շրջաններում հայտարարված պարետային ժամի դեմ բողոքող 1.128 թուրք գիտնականների ստորագրած հայտարարությունը, մեծ իրարանցում է առաջացրել Թուրքիայում: Հայտարարությունը կրում է «Մենք այս մեղքին հանցակից չենք դառնա» կարգախոսը: Գիտնականների այդ քայլը և դրանից հետո նրանց նկատմամբ սկսված քրեական հետապնդումների մասին լրատվությունը ուշագրավ մեկնաբանություններով է լուսաբանվում թուրքական թերթերի կողմից: Շեշտադրումները նկատվում են հատկապես թերթերի շապիկներին:
Վերջին շրջանում ընդգծված ընդդիմադիր կեցվածքով հայտնի «Cumhuriyet» թերթը գիտնականների ձերբակալությունների մասին լուրը հրապարակել է «Ֆաշիզմի ոտնաձայները» գլխագրով ու տեղադրել քրեական հետապնդումների պատճառ դարձած հայտարարության տեքստը:
Ընդդիմադիր «Evrensel» թերթը օգտագործել է «Խաղաղության ձայները չեն լռում», իսկ քրդամետ «Özgür Gündem» թերթը շապիկին տեղադրած լուրը վերնագրել է այսպես` «Չեք կարողանալու ընկճել»: Թերթը որպես լուրի լուսանկար օգտագործել է Գեզի զբոսայգում սկսված և ամբողջ Թուրքիան ցնցած հակակառավարական ցույցերի լուսանկարներից մեկը:
Իշխանություններիի հանդեպ որոշակիորեն լոյալ կեցվածք ունեցող «Hurriyet» թերթը ձերբակալությունների մասին լուրը վերնագրել է «Ոստիկանությունը դռան մոտ է»: Ավելի համարձակ «Sözcü» թերթը ակադեմիկոսների ձերբակալությունները բնութագրել է «Ոստիկանության ճնշումներն ու ձերբակալությունները ինչի հետևանքն են» վերնագրերով:
Քննադատական շեշտադրումներով են հանդես եկել նաև գյուլենական շարժման տպագիր օրգաններ համարվող «Zaman» և «Taraf» թերթերը, համապատասխանաբար` «Ձերբակալություններ համալսարանական ավանում» և «Համալսարաններում ձերբակալությունների երկրաշարժ»:
Թվարկվածներին հակառակ դիրքորոշմաբ են հանդես եկել իշխանամետ թերթերը` լիակատար աջակցություն հայտնելով սկիզբ առած ձերբակալություններին:
Իշխանամետ ճամբարի թերթերը ակադեմիկոսների ընդհանուր հայտարարությունը անվանել են դավաճանություն: Այդպիսի վերնագրերով են թողարկվել «Sabah», «Akşam», «Star», «Güneş», «Vatan», «Aydınlık» թերթերը: Իսկ ամենածայրահեղական և միաժամանակ հայատյաց վերնագրով է հանդես եկել «Yeni akit» թերթը` «Այդ դավաճան ստորագրողները հայերի սիրահար դուրս եկան»:
Հիշեցնենք, որ Թուրքիայի Սիլվան, Սուր, Նուսայբին, Ջիզրե, Սիլոփ շրջաններում տևական ժամանակ շարունակվող պարետային ժամերի և բախումների դեմ որպես բողոքի նշան կյանքի կոչված «Հանուն խաղաղության» նախաձեռնությունն օրերս հանդես էր եկել հայտարարությամբ: «Մենք այս մեղքին հանցակից չենք դառնա» կարգախոսը կրող հայտարարության տակ ստորագրել էր 1.128 թուրք գիտնական, ինչպես նաև՝ շուրջ 400 աջակից ողջ աշխարհից: Նրանք պահանջել էին անմիջապես դադարեցնել վերը նշված շրջաններում բնակչության հանդեպ կիրառվող բռնություններն ու սահմանափակումները: Հայտարարության պատճառով թուրք գիտնականների նկատմանբ հետաքննություն է սկսվել, ինչի շրջանակներում արդեն տասնյակ մարդիկ են ձերբակալվել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |