Տարածաշրջան07:16, 16 Հունվար 2016
Թուրք-քրդական բախումներից սպանվում են խաղաղ բնակիչներ. Ջիզրեում կա 3 զոհ

Թուրքիայում չեն դադարում և նոր ուժգնությամբ շարունակվում են քրդերի հետ զինված բախումները: Երկրի հարավ-արևելյան Շըրնաք նահանգի Ջիզրե շրջանում ընթանում են քուրդ զինյալների վնասազերծմանն ուղված անվտանգության ուժերի հատտուկ գործողությունները:
«Dogan» լրատվական գործակալությունը հայտնում է, որ կողմերի զինված բախման հետևանքով կա 3 զոհ և 5 վիրավոր: Ընդորում զոհերից 2-ը, իսկ վիրավորներից մեկը մանկահասակ երեխաներ են:
Նշվում է, որ «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալների դեմ թուրք ուժայինների օպերացիան սկսվել է դեռևս նախորդ տարվա դեկտեմբերի 14-ից: Առավել ծանր մարտերը տեղի են ունենում հատկապես Ջուդի և Նուր թաղամասերում: Ոստիկաններն ու բանակայինները փողոց առ փողոց, տուն առ տուն շրջում են և ստուգում:
PKK-ի գրոհայիններն էլ դիրքային մարտեր են մղում, բարիկադներ կառուցում, խրամատներ փորում և դարանակալված ռումբի ծուղակներ պատրաստավում:
Նշենք, որ PKK-ն Թուրքիայի կողմից պաշտոնապես ճանաչված է որպես ահաբեկչական կազմակերպություն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի տրանսպորտի նախարարի հետ։

Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։

Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։
Մինչ Թուրքիայում իրենց «կարմիր» անցյալը թողած վազում են կապույտ երազանքների հետևից, Հայաստանում օրը սև է, կորուստը` դառը:
Թուրքիայի նախագահը հիշատակել 1-ին համաշխարհային պատերազմի տարիներին կյանքից զրկված օսմանցի հայերին և ցավակցություն հայտնել նրանց սերունդներին։
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ հայ երիտասարդները հավաքվել են Ղամըշլը քաղաքի «ՄԱԿ-ի բարձրագույն խորհրդի» շենքի առջև:
Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |