Իրավական08:20, 18 Հունվար 2016
Եվրադատարանը մերժել է թուրք փաստաբանների՝ պարետային ժամերի դադարեցման պահանջով հայցը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) մերժել է թուրք փաստաբանների՝ Թուրքիայի Շըրնաք և Դիարբեքիր շրջաններում տևական ժամանակ շարունակվող պարետային ժամերի հանելու և ուժային օպերացիաները դադարեցնելու պահանջով հայցը:
Թուրքական «Milliyet» պարբերականի տեղեկատվությամբ՝ ՄԻԵԴ-ի կայացրած որոշման մեջ վճռական դեր են կատարել նշյալ շրջաններից ուղարկված լուսանկարները:
Փաստաբանների հայցի շրջանակներում ՄԻԵԴ-ը Թուրքիային հարցում է ուղղել հետևյալ թեմաների վերաբերյալ. «Ո՞րն է փողոց դուրս գալու արգելքի իրավական հիմքը», «Արդյո՞ք նշյալ շրջաններում առողջապահական ծառայությունները բավարար կերպով են մատուցվում, արդյո՞ք բավարարվում են բնակիչների հիմնական պահանջմունքները», «Եթե բնակիչները ցանկանում են լքել իրենց բնակավայրերը, արդյո՞ք նրանց արտահանումը տարածքից կատարվում է հավուր պատշաճի»:
Այս հարցադրումներին պատասխանել է Թուրքիայի անունից հանդես եկեղ արդարադատության նախարարության միջազգային իրավունքի և արտաքին հարաբերությունների վարչությունը: Ի պատասխան հարցադրումների՝ եվրադատարան են ուղարկվել Շըրնաքում և Դիարբեքիրում արված լուսանկարներ՝ փողոցներում կառուցված բարիկադների, խրամատների, թունելների պատկերներով:
Ըստ աղբյուրի՝ վերոնշյալ հայցի մերժման հարցում մեծ կարևորություն են ունեցել հենց այդ լուսանկարները, որոնք ապացույցի արժեք են ունեցել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |