Տարածաշրջան14:01, 18 Հունվար 2016
Նոբելյան մրցանակակիր թուրք գրողը քննադատել է Թուրքիայում գիտնականների ձերբակալությունները

Թուրք հայտնի գրող, նոբելյան մրցանակակիր Օրհան Փամուքը խստորեն դատապարտել է «Մենք այս մեղքին հանցակից չենք դառնա» խորագրով հայտարարության տակ ստորագրելուց հետո թուրք գիտնականների նկատմամբ սկսված քրեական հետապնդումները:
Ըստ թուրքական «Doğan» լրատվական գործակալության` Փամուքն իտալական «La Repubblica» թերթին տված հարցազրույցում մասնավորապես ասել է. «Հանուն քրդերի խաղաղության հայտարարության տակ ստորագրած գիտնականների ձերբակալությունները մեծ հարված է Թուրքիայի` առանց այդ էլ սահմանփակված ժողովրդավարությանը: Հայտարարություն հրապարակելն ու դրա տակ ստորագրելը ժողովրդավարության հիմնական դրսևորումներից մեկն էր»:
Նշանավոր վիպասանն ասել է, որ չի պատկերացնում այնպիսի ժողովրդավարություն, որն արգելի գիտնականներին իրենց տեսակետները արտահայտել:
Փամուքը կարծիք է հայտնել, որ այս իրադարձությունների պատճառն այն է, որ Թուրքիայում միայն ընտրություններն են ժողովրդավարական և չկա այն համապարփակ ժողովրդավարությունը, որը կհարգի խոսքի ազատությունը, իշխանության տարանջատումը և համալսարանականների ազատությունները:
«Այնպիսի երկրում, որտեղ կառավարությունն իր որոշումը պարտադրում է գիտնականներին, լիարժեք ժողովրդավարության մասին խոսք լինել չի կարող»,- եզրափակել է Փամուքը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի Սիլվան, Սուր, Նուսայբին, Ջիզրե, Սիլոփ շրջաններում տևական ժամանակ շարունակվող պարետային ժամերի և բախումների դեմ որպես բողոքի նշան կյանքի կոչված «Հանուն խաղաղության» նախաձեռնությունն օրերս հանդես էր եկել հայտարարությամբ: «Մենք այս մեղքին հանցակից չենք դառնա» կարգախոսը կրող հայտարարության տակ ստորագրել էր 1.128 թուրք գիտնական, ինչպես նաև՝ շուրջ 400 աջակից ողջ աշխարհից: Նրանք պահանջել էին անմիջապես դադարեցնել վերը նշված շրջաններում բնակչության հանդեպ կիրառվող բռնություններն ու սահմանափակումները: Հայտարարության պատճառով թուրք գիտնականների նկատմանբ հետաքննություն է սկսվել, ինչի շրջանակներում արդեն տասնյակ մարդիկ են ձերբակալվել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի տրանսպորտի նախարարի հետ։

Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։

Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։
Մինչ Թուրքիայում իրենց «կարմիր» անցյալը թողած վազում են կապույտ երազանքների հետևից, Հայաստանում օրը սև է, կորուստը` դառը:
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ հայ երիտասարդները հավաքվել են Ղամըշլը քաղաքի «ՄԱԿ-ի բարձրագույն խորհրդի» շենքի առջև:
Թուրքիայի նախագահը հիշատակել 1-ին համաշխարհային պատերազմի տարիներին կյանքից զրկված օսմանցի հայերին և ցավակցություն հայտնել նրանց սերունդներին։
Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |