Տարածաշրջան12:32, 19 Հունվար 2016
Թուրք կուսակցականի կարծիքով երկրում տիրող վիճակի մեղավորները հայերն են ու հրեաները

Թուրքիայի «Երջանկություն» կուսակցության Օրդու նահանգի Ալթընօրդուի շրջանային կառույցի ղեկավար Բահրի Ալըշարլըն հատարարել է, որ Թուրքիայի խնդիրների սկզբնաղբյուրը հրեական և հակակական լոբբիներն են։ Նշյալ կուսակցությունը ներկայիս Թուրքիայի արտախորհրդարանական քաղաքական ուժերից է և համալրում է ընդդիմադիր ճամբարը:
Թուրքական «Orduhayatgazetesi» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ կուսակցական գործիչը համոզմունք է հայտնել, որ Թուրքիայում տեղի ունեցող ահաբեկչական հարձկումները սերտորեն կապված են ներքին և արտաքին իրադարձությունների հետ։
«Ահաբեկչության աղբյուրը հայտնի է։ Անգամ կույրերը գիտեն, թե այս ահաբեկչությունը որտեղից է սնուցվում, հնարավոր չէ, որ իշխանութունը, կառավարությունն ու պետությունը չիմանան։ Թուրքիայի խնդիրների հիմնական պատճառը հրեական և հակական լոբբիներն են։ Հրեական լոբբինգի նպատակը մեծ Իսրայել, իսկ հայկական լոբբինգինը՝ մեծ Հայաստան ստեղծելն է։ Սրանք այս ահաբեկչությանը օժանդակում են և՛ ֆինանսապես, և՛ տեխնիկապես, և՛ զենքով՝ օգտագործելով բոլոր եվրոպական երկրների ենթակառուցվածքները։ Եվ այսօր երկրի հարավ-արևելքում տեղի ունեցող դեպքերն ամբողջությամբ կապված է այս ամենի հետ»,-ասել է «Երջանկություն» կուսակցության ներկայացուցիչը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի տրանսպորտի նախարարի հետ։

Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։

Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։
Մինչ Թուրքիայում իրենց «կարմիր» անցյալը թողած վազում են կապույտ երազանքների հետևից, Հայաստանում օրը սև է, կորուստը` դառը:
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ հայ երիտասարդները հավաքվել են Ղամըշլը քաղաքի «ՄԱԿ-ի բարձրագույն խորհրդի» շենքի առջև:
Թուրքիայի նախագահը հիշատակել 1-ին համաշխարհային պատերազմի տարիներին կյանքից զրկված օսմանցի հայերին և ցավակցություն հայտնել նրանց սերունդներին։
Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |