Հասարակական09:20, 19 Հունվար 2016
Թուրքական կայքը հիշեցնում է, թե որ մտավորականներն էին ներողություն խնդրում հայերից
Վերջերս 1.128 թուրք մտավորականներ մի հայտարարություն էին ստորագրել, որով պահանջվում էր դադարեցնել Թուրքիայի արևելյան մի շարք շրջաններում բնակչության նկատմամբ կիրառվող բռնություններն ու սահմանակումները։ Ազգայնական և իշխանական շրջանակներն իսկույն մտավորականների այս հայտարարությունը դավաճանություն որակեցին։
«Հանուն խաղաղության» նախաձեռնության հայտարարության տակ ստորագրողներին «խավարամիտ մտավորականներ» անվանող, իսկ հատարարությունը՝ «Քուրդիստանի բանվորական կուսակցությանը աջակցող հռչակագիր» որակող ազգայնական «Yeniakit» լրատվակայքը պարզել է, որ վերոնշյալ մտավորականներից 35-ը 2008թ. մասնակցել են «Ներողություն եմ խնդրում» (Özür Diliyorum) ստորագրահավաք արշավին: Հիշեցնենք, որ նրանք ներողություն էր խնդրում հայերից իրականացված ցեղասպանության համար:
Նշելով հայերից ներողություն խնդրած այդ 35 մտավորականների անունները՝ թուրքական լրատվամիջոցն առանձնացրել է մի քանի մտավորականի, որոնք առավել աչքի են ընկել Հայոց ցեղասպանության հարցում անկողմնակալ դիրքորոշմամբ։ Նշվում է պրոֆեսոր Շեբնեմ Քորուր Ֆինջանջըի անունը, որն իր սունյակում հաճախ է անդրադառնում Հայոց ցեղասպանությանը։ Հատուկ նշվում է Բասքըն Օրանի անունը, որպես «Ներողություն եմ խնդրում» արշավի կազմակերպիչ։ Կայքը հատկապես ուշադրություն է հրավիրում Օրանի մի հայտարարության վրա, որտեղ մտավորականն ասել է․ «Կարևորը ոչ թե ցեղասպանություն բառն է, այլ այն որ թուրքերը ոչնչացրել են հայկական քաղաքակրթությունը»։
«Yeniakit»-ը ցուցակից առանձնացրել է նաև Ստամբուլի Բիլգի համալսարանի դասախոս դոկտոր Բյուլենթ Սոմային՝ նրան մեղադրելով Հայոց ցեղասպանություն արտահայտությունը բազմիցս կիրառելու համար։
Հիշեցնենք, որ Թուրքիայի Սիլվան, Սուր, Նուսայբին, Ջիզրե, Սիլոփ շրջաններում տևական ժամանակ շարունակվող պարետային ժամերի և բախումների դեմ բողոքող «Հանուն խաղաղության» նախաձեռնության «Մենք այս մեղքին հանցակից չենք դառնա» կարգախոսը կրող հայտարարության տակ ստորագրել էր 1.128 թուրք գիտնական, ինչպես նաև՝ շուրջ 400 աջակից ողջ աշխարհից: Հայտարարության պատճառով թուրք գիտնականների նկատմանբ հետաքննություն է սկսվել, որի շրջանակներում արդեն տասնյակ մարդիկ են ձերբակալվել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |