Իրավական11:25, 20 Հունվար 2016
Էրդողանը իրեն «թափթփուկ բռնապետ» անվանած ընդդիմադիր գործչից փոխհատուցում է պահանջել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ - CHP) կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի դեմ հայց է ներկայացրել դատարան: Թուրքական «Anadolu» լրատվական գործակալության տեղեկացմամբ՝ Էրդողանը 100.000 թուրքական լիրա (մոտ 33.000 ԱՄՆ դոլար) փոխհատուցում է պահանջել ընդդիմադիր կուսակցապետից՝ կուսակցության նիստի ընթացքում իրեն վիրավորելու, ինչպես նաև՝ Twitter-ում իրեն ուղղված վիրավորական գրառումներ կատարելու համար:
Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ կայացած ԺՀԿ կուսակցական նիստի ժամանակ Քըլըչդարօղլուն Ռեջեթ Թայիփ Էրդողանին «թափթփուկ բռնապետ» էր անվանել: Այս մասին մամուլում տեղ գտած լուրերի հիման ԶԼՄ-ների հարցերով զբաղվող հանրապետական դատախազ Քյուրշաթ Քայրալը քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի («Վիրավորանք նախագահին») հատկանիշներով հետաքննություն էր սկսել:
Իսկ ավելի ուշ Քըլըչդարօղլուն նշյալ հետաքննության մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել էր.
«Հիտլերին կրկնօրինակող, ժողովրդին բևեռացման մղող, երկիրը հրդեհի ճարակ դարձնող մեկին ուրիշ ինչպե՞ս պիտի անվանեի, եթե ոչ «թափթփուկ բռնապետ»: «Խաղաղության աղավնի՞» պիտի կոչեի, ինչ է»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |