Իրավական12:47, 20 Հունվար 2016
Էրդողանին «միջնամատ ցույց տված» կինը հայտնվել է բանտում

Թուրքիայում ավարտվել է Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու մեղադրանքով հարուցված հերթական դատական գործը: Թուրքական «Sondakika.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ դատավարությունն ընթանում էր արդեն երկու տարի: Դատապարտյալը երկու երեխաների մայր, տնտեսագետ Ֆիլիզ Աքընջըն է:
Աքընջըն մեղադրվում էր 2014թ. Իզմիրի իր տան պատշգամբից այն ժամանակվա վարչապետ Էրդողանին ուղղված վիրավորական ժեստ կատարելու` «միջնամատ ցույց տալու» մեջ:
Նրա նկատմամբ 2 տարվա ազատազրկման պահանջ էր ներկայացվել: Դատարանի որոշմամբ մեղադրյալը դատապարտվել է 11 ամիս 20 օր ազատազրկման:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |