Միջազգային07:23, 21 Հունվար 2016
Բեռլինում կգումարվի թուրք-գերմանական համագործակցության բարձրագույն խորհրդի առաջին նիստը

Հունվարի 23-ին Գերմանիայի կանցլեր ԱՆգելա Մերկելի և Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի նախագահությամբ Բեռլինում կհրավիրվի առաջին թուրք-գերմանական համագործակցության բարձրագույն խորհուրդը:
Թուրքական «Haberler.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ խորհրդի նիստի գլխավոր թեման կլինեն փախստականների ճգնաժամին և ահաբեկչության դեմ պայքարին առնչվող խնդիրները: Կքննարկվի նաև Ստամբուլի Սուլթանահմեթ թաղամասում տեղի ունեցած պայթյունից տուժած Գերմանիայի քաղաքացիների հարցը, անդրադարձ կկատարվի երկրի հարավ-արևելքում տեղի ունեցող բախումներին:
Թուրք-գերմանական համագործակցության նախագահությամբ Բեռլինում կհրավիրվի առաջին թուրք-գերմանական խորհուրդը: խորհրդի առաջին նիստին ներկա են լինելու երկու երկրների արտաքին գործերի, ներքին գործերի, պաշտպանության և զարգացման նախարարները:
Ըստ աղբյուրի՝ երկու երկրների միջև ստեղծվելիք բարձր մակարդակի համագործակցության խորհրդի առաջիկա նիստը կարևոր նշանակություն ունի փախստականների խնդրին լուծում գտնելու տեսակետից: Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի բնորոշմամբ. «Չի կարելի հերքել, որ այս տարի դեպի Եվրոպա փախստականների հոսքի նվազեցման գործում Թուրքիայի կարիքը շատ ունենք»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |