Տարածաշրջան08:29, 22 Հունվար 2016
2016-ի բյուջեով Թուրքիայում աճում է ուժային կառույցների ֆինանսավորումը

Թուրքիայի ֆինանսների նախարար Նաջի Աղբալը խորհրդարանում ներկայացրել է 2016 թվականի բյուջետային հատկացումները:
Ըստ թուրքական «Milliyet» թերթի կայքի` 2016 թվականի Թուրքիայի պետական բյուջով մեծացվել է ուժային կառույցներին հատկացվող ֆինանսավորման չափը:
Ըստ այդըմ` Ազգային հետախուզական ծառայության (MİT) բյուջեն 1.1 մլրդ լիրայից (360 մլն դոլար) հասել է 1.6 մլրդ լիրայի (525 մլն դոլար), պաշտպանության նախարարությանը նախկին 22 մլրդ լիրայի (7.2 մլրդ դոլար) փոխարեն հատկացվելու է 26 մլրդ լիրա (8.5 մլրդ դոլար), ոստիկանությանը 17-ի (5.5 մլրդ դոլար) փոխարեն կհատկացվի 21 մլրդ լիրա (6.8 մլրդ դոլար):
Կայքն ուշադրություն է հրավիրել նաև կրոնական գործերի վարչությանը հատկացվող ֆինանսավորման մեծացմանը, որը 5.6 մլրդ լիրայից (1.8 մլրդ դոլար) հասել է 6.4 մլրդի (2.1 մլրդ դոլար) :
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի տրանսպորտի նախարարի հետ։

Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։

Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։
Մինչ Թուրքիայում իրենց «կարմիր» անցյալը թողած վազում են կապույտ երազանքների հետևից, Հայաստանում օրը սև է, կորուստը` դառը:
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ հայ երիտասարդները հավաքվել են Ղամըշլը քաղաքի «ՄԱԿ-ի բարձրագույն խորհրդի» շենքի առջև:
Թուրքիայի նախագահը հիշատակել 1-ին համաշխարհային պատերազմի տարիներին կյանքից զրկված օսմանցի հայերին և ցավակցություն հայտնել նրանց սերունդներին։
Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |