Միջազգային07:43, 23 Հունվար 2016
Գերմանացի ակադեմիկոսները աջակցում են Թուրքիայում հետապնդվող իրենց գործընկերներին

Գերմանացի ակադեմիկոսներն աջակցել են թուրք գիտնականների «Հանուն խաղաղության» նախաձեռնությանը: Թուրքական «Zaman» թերթի կայքի տեղեկացմամբ՝ հունվարի 22-ին՝ Բեռլինի թուրք-գերմանական միջկառավարական «Հմագործակցության բարձրագույն խորհրդի» նիստից առաջ, գերմանացի ակադեմիկոսներն ու արվեստագետները կոչ են արել երկրի կառավարությանը՝ քննադատել Թուրքիայի հակաժողովրդավարական գործողությունները: Պրոֆեսորներ Գազի Չաղլարի և Քրիստին Հութ-Հիլդեբրանդտի ղեկավարած ակադեմիկոսների խումբը շուրջ 1.500 մտավորականի ստորագրություն կրող գրավոր հայտարարություն է հրապարակել:
Հայտարարությունում ասվում է, որ քանի դեռ Թուրքիայում ընդդիմադիր ուժերը ստիպողաբար լռեցվում են, մամուլը՝ ահաբեկվում, իսկ մտավորականները՝ բռնության ենթարկվում, ապա գերմանացի գիտնականներն ու համալսարանները որևէ կերպ չեն համագործակցի իրենց թուրք գործընկերների հետ: Հայտարարությունը հրապարակվել է երկու լեզվով՝ գերմաներեն և թուրքերեն:
«Մասնավորապես դիմում ենք Գերմանիայի կառավարության ու Եվրամիության պաշտոնյաներին, որոնք պնդում են, թե հավատարիմ են Մարդու իրավունքների համաշխարհային հռչակագրին և Եվրոպայի մարդու իրավունքների պայմանագրին: Յուրաքանչյուր առիթ օգտագործեք քրդական հարցին խաղաղ լուծում գտնելու համար, բռնությունների դեմ հստակ դիրքորոշում դրսևորեք, հոգ տարեք գիտական մտքի և քաղաքական ընդդիմության ազատության համար, անտարբեր մի մնացեք գիտնականների դեմ կիրառվող բռնություններին, դատապարտեք դրանք»,- ասված է հայտարարության մեջ:
Իսկ Բեռլինի Մաքսիմ Գորկում անվան թատրոնի տնօրեն Շերմին Լանգհոֆի նախաձեռնությամբ շուրջ 100 անվանի գերմանացի արվեստագետ նամակով դիմել է կանցլեր Անգելա Մերկելին: Նամակի հեղինակները պահանջել են օրակարգ բերել Թուրքիայում ժողովրդավարության, խոսքի ազատության և օրենքի գերակայության խնդիրները:
Հիշեցնենք, որ «Հանուն խաղաղության» նախաձեռնությունը վերջերս հանդես էի եկել հայտարարությամբ՝ ընդդեմ Թուրքիայի Շըրնաք և Դիարբեքիր նահանգներում տևական ժամանակ շարունակվող պարետային ժամերի և բախումների:«Մենք այս մեղքին հանցակից չենք դառնա» կարգախոսը կրող հայտարարության տակ ստորագրել էին աշխարհի 89 համալսարաններում աշխատող 1.128 գիտնական, ինչպես նաև՝ շուրջ 400 աջակից ողջ աշխարհից: Նրանք պահանջել էին անմիջապես դադարեցնել բնակչության հանդեպ կիրառվող բռնություններն ու սահմանափակումները:
Ստամբուլի հանրապետական դատախազությունը հետաքննություն էր սկսել այդ մտավորականների դեմ՝ մեղադրելով դավաճանության և ահաբեկչությանը աջակցություն ցուցաբերելու մեջ: Ձերբակալվել էին մեկ տասնյակից ավելի ակադեմիկոսներ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |