Միջազգային09:42, 25 Հունվար 2016
Գերմանիան 50%-ով կմեծացնի փախստականների համար Թուրքիային տրամադրվելիք գումարը

Գերմանիան կմեծացնի փախստականներին ապաստան տալու համար Թուրքիային տրամադրվելիք ֆինանսական օգնության ծավալները: Թուրքական «Milliyet» թերթի համաձայն՝ այս մասին հայտարարել է Գերմանիայի տնտեսական զարգացման հարցերով նախարար Գերդ Մյուլլերը, ով հունվարի 26-ին մեկնելու է Թուրքիա:
Գերմանական «Bild am Sonntag» թերթին տված հարցազրույցի ժամանակ նախարարը հայտնել է, որ սկզբնապես նախատեսված 36 մլն եվրոյի փոխարեն Թուրքիային արդեն կտրամադրվի 50 մլն եվրո:
Նշվում է, որ այդ գումարը հիմնականում օգտագործվելու է սահմանամերձ շրջաններում դպրոցների և այլ ուսումնական հաստատությունների ու ենթակառույցների կառուցման ու զարգացման նպատակով:
Մյուլլերն ընդգծել է , որ Թուրքիան ապաստան է տվել ավելի քան 2.5 մլն սիրիացու: «Մենք էլ պարտավոր ենք այդ մարդկանց համար որոշակի ապագա ստեղծել: Այդ պատճառով էլ մեր մասնակցույթունն ենք ցուցաբերում», - հավելել է գերմանացի նախարարը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |