Տարածաշրջան10:10, 26 Հունվար 2016
Դավութօղլուն պաշտոնական այցով կմեկնի Սաուդյան Արաբիա

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն պաշտոնական այցով հունվարի 29-ին կմեկնի Սաուդյան Արաբիա: Թուրքական «Bugun» թերթի կայքի հաղորդմամբ` այցն ավարտվելու է հունվարի 31-ին: Դավութօղլուն այցի ընթացքում մասնակցելու է մի շարք միջացառումների, որոնք տեղի են ունենալու Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում, ինչպես նաև Մեքքա և Ջիդդե քաղաքներում:
Թուրքիայի վարչապետը հանդիպելու է «Իսլամական համագործակցություն կազմակերպության» (ԻՀԿ-İİT) գլխավոր քարտուղար Իյադ Մեդենի հետ: Այցի վերջին օրը Դավութօղլուն հանդիպումներ կունենա Սաուդյան Արաբիայի մի շարք բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ:
«CnnTurk» լրատվական ծառայությունը հավելում է, որ Դավութօղլուի այցի ընթացքում քննարկվելու է Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) հարցը` հաշվի առնելով թե ինչ իրավիճակ է ստեղծվել պատժամիջոցների վերացումից հետո:
Ընդգծվում է նաև, որ «Իսլամական համագործակցություն կազմակերպությունը» առաջիկայում նախատեսում է մշտական ներկայացչություն բացել Թուրքիայում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի տրանսպորտի նախարարի հետ։

Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։

Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։
Մինչ Թուրքիայում իրենց «կարմիր» անցյալը թողած վազում են կապույտ երազանքների հետևից, Հայաստանում օրը սև է, կորուստը` դառը:
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ հայ երիտասարդները հավաքվել են Ղամըշլը քաղաքի «ՄԱԿ-ի բարձրագույն խորհրդի» շենքի առջև:
Թուրքիայի նախագահը հիշատակել 1-ին համաշխարհային պատերազմի տարիներին կյանքից զրկված օսմանցի հայերին և ցավակցություն հայտնել նրանց սերունդներին։
Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |