Իրավական08:05, 26 Հունվար 2016
«Hürriyet»-ի աշխատակիցներին մեղադրանք է առաջադրվել Դա Վինչիի կտավում «հայտնված» Էրդողանի համար
Թուրքական ընդդիմադիր «Hürriyet» թերթի կայքում տեղ գտած մի լուսանկարի պատճառով թերթի երկու աշխատակիցների դեմ մեղադրանք է ներկայացվել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու համար:
Թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալության տեղեկատվութամբ՝ «Hürriyet»-ի կայքի բովանդակության պատասխանատու Շերմին Թերզին և թերթի հավելվածը հանդիսացող «Kelebek» կայքի խմբագիր Այնուր Քաբայելը մեղադրվում են Դա Վինչիի «Վերջին ընթրիքը» կտավում Էրդողանին մոնտաժելու և «Ուրբաթ-13-ի անհաջողության 13 պատճառը» վերնագրով հրապարակելու մեջ:
Պաշտպանական ելույթի ժամանակ Այնուր Քաբայելը պնդել է, թե լուսանկարը վերցրել է համացանցից և չի նկատել, որ այնտեղ ավելացված է Էրդողանի նկարը: Ըստ մեղադրյալի՝ նա սխալը նկատել է նյութի հրապարակումից հետո միայն:
Իսկ երկրորդ մեղադրյալ Շերմին Թերզին նշել է, որ մինչ նյութի հրապարակումը լուսանկարն ընդհանրապես չի տեսել և դեպքի մասին տեղեկացել է այն ժամանակ, երբ նյութն արդեն կայքում է եղել: Իրենց սխալը նկատելուց հետո խմբագիրները 10 րոպեի ընթացքում կայքից հեռացրել են լուսանկարը:
Թուրքիայի քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի (վիրավորանք նախագահին) համաձայն կազմված մեղադրականում ընդգծվել է այն փաստը, որ նշյալ հոդվածը պաշտպանում է ոչ թե նախագահի պաշտոնեական ֆունկցիաները, այլ նրա անձը: «Լուսանկարի և այն ուղեկցող լուրի հրապարակումը հանցակազմ են պարունակում»,- ասվում է մեղադրական եզրակացությունում: Շերմին Թերզին և Այնուր Քաբայելը կարող են դատապարտվել 1 տարի 3 ամսից մինչև 5 տարի 4 ամիս ազատազրկման:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման անդամների նոր ցուցակ, ովքեր հայտնվել են պատժամիջոցների տակ։
Իր հարազատների հետ քուրդ դատապարտյալի հեռախոսազրույցն անջատվել է քրդերեն խոսելու պատճառով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |