Տնտեսական09:15, 26 Հունվար 2016
Թուրքիան պատժամիջոցներ է կիրառել ռուսական 3 ընկերությունների դեմ

Ռուսաստանի կողմից Թուրքիայի դեմ կիրառվող պատժամիջոցներից հետո Թուրքիան առաջին պատասխան քայլն է ձեռնարկել:
Թուրքական «haberexen.com» լրատվական կայքը, հղում անելով ռուսական «Коммерсант» թերթին, գրում է, որ Թուրքիան 14 տոկոսանոց հարկ է սահմանել 3 խոշոր ռուսական մետաղաձուլական ընկերությունների վրա, որոնք իրենց արտադրանքն արտահանում են Թուրքիա:
Նշվում է, որ ռուսական ընկերությունների վրա այս հարկաչափի կիրառումը, Թուրքիայի տեղական արտադրողների` թուրքական շուկայում օտարերկրյա ընկերությունների կողմից կիրառված դեմպինգի (արտահանվող ապրանքի վաճառքը ներմուծող երկրի շուկայի գներից ավելի ցածր գնով) դեմ բողոքի հետևանքն է:
Բողոքի հիման վրա դեռ 2015-ի հունվարին սկսված հետաքննության արդյունքները, սակայն, հրապարակվել են 2016-ի հունվարի 22-ին:
Հետաքննությունից պարզվել է, որ ռուսական ընկերություններն իրենց ապրանքները թուրքական շուկայում վաճառել են 13.66 տոկոսով ավելի էժան, քան շուկայում գործող գինն է: Այդ թվին համապատասխան նշանակվել է 14 տոկոսանոց հարկ, որը կվճարեն ռուսական ընկերությունները:
Աղբյուրը հաղորդում է նաև, որ հետաքննության որոշմամբ լրացուցիչ հարկ է սահմանվել միայն ռուսական ընկերությունների վրա` չնայած այն հանգամանքին, որ ուկրաինական ընկերությունները թուրքական շուկայում ավելի էժան մետաղաձուլական արտադրանքներ են վաճառում, քան` ռուսականները:
Նշենք նաև, որ ռուսական 3 խոշոր ընկերություններն ապահովում են Թուրքիաի պահանջարկի 19 տոկոսը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:

Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։

Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |