Հասարակական09:11, 26 Հունվար 2016
Հետազոտություն. Թուրքիան այլևս հրապուրիչ չէ եվրոպացի զբոսաշրջիկների համար
Եվրոպացի զբոսաշրջիկները Թուրքիայում, Թունիսում և Եգիպտոսում տիրող իրավիճակի պատճառով նախընտրում են անվտանգության առումով ավելի ապահով երկրներ:
Թուրքական «Milliyet» թերթը ներկայացրել է Հոլանդիայի վիճակագրական ծառայության հետազոտության տվյալները, որոնք մատնանշում են Թուրքիայում, Թունիսում, Եգիպտոսում եվրոպացի զբոսաշրջիկների քանակի նվազման ցուցանիշները և պատճառները:
Թունիս մեկնող զբոսաշրջիկների թիվն էականորեն նվազել է նախորդ տարի իրականացված պայթյուններից հետո: 2015 թվականի 3-րդ եռամսյակում եվրոպացի զբոսաշրջիկների թիվը նվազեց 80%-ով: Եգիպտոսի զբոսաշրջության ոլորտը նույնպես տուժել է ահաբեկչական հարձակումների և պայթյունների պատճառով: Այդ երկիր այցելող եվրոպացի զբոսաշրջիկների հոսքը կրճատվել է ուղիղ կեսով:
Ըստ հոլանդական կազմակերպության հետազոտության արդյունքների՝ եվրոպացի զբոսաշրջիկները չեն ցանկանում այցելել նաև Թուրքիա, որը նախկինում համարվում էր ամենահրապուրիչ ուղղություններից մեկը: Նշվում է 2 պատճառ. փախստականների ճգնաժամը, վերջիններս Եվրոպա են անցնում հիմնականում Թուրքայի և Հունաստանից, և սիրիական պատերազմը:
Ներկայացված տվյալների համաձայն՝ նախորդ տարիների համեմատ 2015 թվականին միայն Հոլանդիայից Թուրքիա այցելողների թիվը պակասել է 100 հազարով (մոտ 15 տոկոս): Սպասվում է, որ այս տարի Թուրքիա այցելող եվրոպացի զբոսաշրջիկները թիվը ավելի կնվազի:
Նշվում է, որ, անվտանգության նկատառումներից ելնելով, գերմանացիները, անգլիացիները և բելգիացիները հիմնականում նախընտրում են Իսպանիան, Իտալիան, Ֆրանսիան և Պորտուգալիան: Նշյալ երկրներում հյուրանոցները գրեթե լիքն են:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |