Իրավական12:19, 27 Հունվար 2016
Թուրքական դատարանը մերժել է ինքնաթիռներում քրդերեն ծանուցում տալու պահանջը

Անկարայի 12-րդ վարչական դատարանը մերժել է Դիարբեքիրի փաստաբանների պալատի փաստաբան Մահսունի Քարամանի հայցը, որով պահանջ էր ներկայացվում Դիրաբեքիրի օդանավակայանից դեպի Թուրքիայի այլ նահանգներ և հակառակը չվերթների մասին Դիարբեքիրի օդանավակայանում և ինքնաթիռնելում արվող ծանուցումները թուրքերենից բացի կատարել նաև քրդերեն լեզվով:
Ըստ թուրքական «Hurriyet» թերթի կայքի` փաստաբանը նախ նմանատիպ պահանջով դիմել էր պետական օդանավակայանների շահագործման վարչությանը: Ապա մերժում ստանալուց հետո վարչության դեմ հայց էր ներկայացրել դատարան:
Աղբյուրը նշում է, որ հայցը մերժվել է այն հիմնավորմամբ, որ Թուրքիայի պետական լեզուն թուրքերենն է, իսկ ըստ միջազգային համաձայնագրերի` օդանավակայաններում ծանուցումները կատարվում են անգլերենով և տվյալ երկրի պետական լեզվով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |