Հասարակական07:29, 27 Հունվար 2016
Թուրքիայում ևս 8 մլն փախստականի ներգաղթի վտանգ են տեսնում
Թուրքիայի խորհրդարանի փախստականների իրավունքների ենթահանձնաժողովում քննարկել են Սիրիայում շարունակվող պատերազմից տուժած մոտ 8 մլն մարդու՝ Թուրքիա ներգաղթելու հնարավոր ռիսկերը:
Ըստ թուրքական «superhaber.tv» լրատվական կայքի` Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության պետ Ֆուաթ Օքթայը հայտարարել է, որ այդ ռիսկը մեծանում է Սիրիայում Ռուսաստանի գործողությունների հետևանքով:
«Ենթադրվում է, որ բախումներից առաջ Սիրիայի բնակչությունը կազմել է 21 մլն, որոնցից 12.5 մլն-ը լքել են իրենց տները: 4.5 մլն-ը արդեն լքել են Սիրիան, որոնցից 2.5 միլիոնն այժմ Թուրքիայում է: Հավանականություն կա, որ մնացած 8 միլիոնը ևս դուրս կգան Սիրիայից: Դա շատ լուրջ ռիսկ է»,- շեշտել է Օքթայը:
Վերջինս հիշեցրել է նաև, որ Թուրքիան արդեն 8 մլրդ դոլար է ծախսել երկրում գտնվող ավելի քան 2.5 մլն փախստականների կարիքների հոգալու համար:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |