Քաղաքական08:26, 27 Հունվար 2016
Լեյլա Զանան Էրդողանի հետ հանդիպմանը առաջ է քաշելու քրդական հարցի լուծման 3 պայման
Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) անդամ Լեյլա Զանան հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ տեղի ունենալիք հանդիպման ժամանակ քրդական հարցի լուծման համար առաջ է քաշելու 3 պայման:
Թուրքական «haberler» լրատվական կայքի իրազեկմամբ` հանդիպումը տեղի է ունենալու Զանայի ցանկությամբ: Նշվում է, որ Զանայի 3 պահանջներն են լինելու.
1. Ցմահ ազատազրկման դատապարտված քրդերի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի առաջ քաշած պայմանների վերանայման և թուրք-քրդական բանակցությունների վերսկսման համար անհրաժեշտ է պայմանների, ինչպես նաև առողջ հարթակի ստեղծում:
2. Քրդական հարցի խաղաղ լուծումը հնարավոր կլինի, եթե քրդերի օրինական իրավունքները և պահանջները սահմանադրորեն երաշխավորվեն: Եվ եթե Թուրքիայի իշխանությունները ցանկանում են քրդերի հետ ազատ անկախ և դեմոկրատական միջավայրում ապրել, ապա դրա միակ ճանապարհն այն է, որ քուրդ ժողովուրդը տեր կանգնի իր վարչական և քաղաքական կարգավիճակին:
3. Նույնը պետք է տեղի ունենա Սիրիայի հյուսիսի քրդաբնակ Ռոժավա շրջանում: Պետությունները պետք է հրաժարվեն իրենց անհասկանալի և կոշտ դիրքորոշումներից: Նրանք պետք է հարգանք ցուցաբերեն ժողովուրդների քաղաքական կամքի նկատմամբ:
Հավելենք, որ Լեյլա Զանան ազգությամբ քուրդ իրավաբան է, որը նախկինում` Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր: Զանան իր քաղաքական գործունեության ժամանակ 1994թ. մեղադրվել է պետական դավաճանության, ինչպես նաև Թուրքիայի խորհրդարանում երդման արարողությունը քրդերենով կարդալու մեջ և դատապարտվել 15 տարվա ազատազրկման:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքական «Asal» հետազոտական կենտրոնի կողմից սոցհարցում է անցկացվել՝ պարզելու, թե ընտրելու իրավունք ունեցողները, որ քաղաքական ուժի օգտին են քվեարկելու։
Թուրքիայում խոշոր սոցհարցում է անցկացվել՝ պարզելու երկրի 81 նահանգների IQ մակարդակը:
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Էրդողանը նշել է, որ իսլամը ծառայում է որպես թուրքերին, քրդերին, արաբներին և այլ էթնիկ խմբերին կապող ցեմենտ՝ կազմելով Թուրքիայում հասարակական միասնության հիմքը։
«Մենք այնտեղ (ԱՄՆ-ում) 6 հատ F-35 ինքնաթիռ ունենք։ Հիմա, երբ տեսան, որ մենք «Kaan» ենք ստեղծում, նրանց վերաբերմունքը փոխվել է»,-նշել էր Յաշար Գյուլերը։
Թուրքիայում խոշոր սոցհարցում է անցկացվել՝ պարզելու երկրի 81 նահանգների IQ մակարդակը:
Նախարար Գյուլերը նշել է, որ S-400-ը կօգտագործվի միայն այն դեպքում, երբ օդային հարձակման սպառնալիքը հասնի շատ բարձր մակարդակի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |