Տնտեսական08:00, 28 Հունվար 2016
Ըստ Sabah թերթի՝ Թուրքիան կարող է տարանցիկ երկիր դառնալ իրանական գազի համար

Թուրքական իշխանամետ «Sabah» պարբերականը, որը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ «Էրդողանի խոսափող» համբավը ունի, գրում է իրանական գազը Եվրոպա մատակարարելու համար Թուրքիայի տարանցիկ երկիր դառնալու հնարավորության մասին: Նշվում է, որ նման հեռանկարներ ի հայտ եկան այն բանից հետո, երբ Իրանի նկատմամբ սահմանված միջազգային պատժամիջոցները չեղարկվեցին:
Պարբերականն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ վերջերս Իրանի նախագահ Հասան Ռուհանին Իտալիայում պայմանագիր էր ստորագրել էր իտալական «Saipem» նավթային ընկերության հետ, որը պետք է զբաղվի 800կմ երկարություն ունեցող գազատարի շինարարությամբ: Դրա միջոցով իրանական գազը պետք է արտահանվի Եվրոպա: Եվ չնայած այդ ամենին՝ «sabah»-ը նշում է, որ այնուամենայնիվ իրանական գազի արտահանումը հնարավոր է կազմակերպվի Թուրքիայի տարածքով:
Փորձագետներից մասնավորապես «Ատլանտիկ» խորհրդի անդամ Արիել Կոհենը նշել է, որ իրանական գազի մի մասի մատակարարումը Եվրոպա Թուրքիայի տարածքով կարելի է իրականացնել 14 մլրդ ծավալ թողունակությամբ գազատարի միջոցով: Սակայն բուն գազի ծավալը լինելու է 7 մլրդ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:

Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։

Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |