Տարածաշրջան11:53, 29 Հունվար 2016
«Գազպրոմը» չեղյալ է հայտարարել թուրքական ընկերություններին տրամադրվող զեղչերը

Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը հայտարարել է թուրքական մասնավոր ընկերություններին վաճառվող գազի գների զեղչերի չեղարկման մասին: «Գազպրոմը» թուրքական մասնավոր գազամատակարարող ընկերություններին 2015թ հունվարից գազը վաճառում էր 10.25% զեղչով:
«CNNTürk» լրատվական ծառայության տեղեկացմամբ՝ զեղչի չեղարկումից հետո դեռևս չի հստակեցվել, թե նոր սակագինը երբ է ուժի մեջ մտնլու:
Մասնավոր հատվածը ներկայացնող թուրքական «Bosphorus Gaz», «Enerco Enerji», «Batı Hattı», «Kibar Enerji», «Avrasya Gaz» և «Shell Enerji» ընկերությունները, համաձայն Ռուսաստանի հետ 2013թ կնքված պայմանագրի` 10 միլիարդ խորանարդ մետր գազ են ներմուծում:
Նշենք, որ ռուս-թուրքական հարաբերությունների պատճառով, որոնք սրվել էին նախորդ տարի նոյեմբերի 24-ին, երբ թուրքական օդուժը Թուրքիայի օդային տարածքը խախտելու համար խոցել էր ռուսական ՍՈՒ-24 ռազմական ինքնաթիռը, Ռուսաստանը մի շարք սահմանափակումներ և պատժամիջոցներ է կիրառում թուրքական կողմի նկատմամբ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |