Իրավական09:12, 29 Հունվար 2016
Մեջլիսի հայ պատգամավորը հիշեցրել է, որ դեռևս 150 տարի առաջ են հայերը Թուրքիայում սահմանդրություն մշակել

Թուրքիայի խորհրդարանի (մեջլիսի) հայ պատգամավոր, քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) անդամ Գարո Փայլանը Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովում կներկայացնի իր կուսակցությունը:
Թեմայի վերաբերյալ Թուրքիայի հայկական «Ակոս» թերթին հարցազրույց տված Փայլանը նշել է, որ սահմանադրական քննարկումներից առաջ նախ պետք է դադարեցնել երկրում անվերջ շարունակվող զինված բախումները:
«Պետք է վերջ տալ այս մթնոլորտին: Սպանությունների և բախումների մթնոլորտում հնարավոր չէ սահմանադրություն ստեղծել: Պետք է միջոցներ ձեռնարկել՝ մեծացնելու այն հավատը, որ հնարավոր է ստեղծել ոչ թե միահեծան, այլ ժողովրդավարական սահմանադրություն»:
Հայ պատգամավորը նշել է, որ իրենք պատրաստ են լսել, դիտարկել իշխանության առաջարկած պետության կառավարման (նախագահական) մոդելը ու նաև սեփական առաջարկներն անել: Սակայն առաջարկվող նախագահական մոդելն ընդունելի չեն համարում:
«Չենք կարծում, թե Թայիփ Էրդողանի առաջարկած նախագահական մոդելը ժողովրդավարական է: Մենք այն համոզմանն ենք, որ դա բռնապետական մոդել է: Մեր չափանիշը ժողովրդավրությունն է: Մենք ուզում ենք, որ հասարակության բոլոր խավերը, նրանց իրավունքները, արդարադատությունը պաշտպանված լինեն»:
Անդրադառնալով նաև հայկական հարցին՝ Փայլանն ընդգծել է, որ հայերը նաև 150 տարի առաջ են այդ երկրում ժողովրդավարության համար պայքար մղել, մի շարք հայ պատգամավորներ ստեղծել ու առաջարկել են սահմանադրության իրենց նախագիծը:
«Բայց այն ժամանակ իշխող մեկ այլ ֆաշիստական մոտեցման պատճառով բոլոր այդ առաջարկներն անտեսվեցին, հասարակությունը բևեռացվեց: Մենք մեծ ողբերություն ապրեցինք»,- նշել է Փայլանը: Պատգամավորը հավելել է, որ որպես հայ ամեն ջանք թափելու է՝ հայերի պահանջները մեջլիսում հստակ ներկայացնելու և հասարակության բոլոր խավերի համար շահավետ, ժողովրդավարական սահմանադրության ստեղծումն ապահովելու համար:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |