Իրավական07:58, 29 Հունվար 2016
Եվրադատարանը ամենաշատ դիմումներ ստացել է Թուրքիայից, Ռուսաստանից և Ուկրաինայից
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) հրապարակած է 2015 թվականի զեկույցում նշվում է, որ նախորդ տարվա ընթացքում եվրոպական դատարան ամենաշատը դիմել են Ուկրաինայից, Ռուսաստանից ու Թուրքիայից:
Ըստ CNNTurk լրատվական ծառայության` եվրոպական բարձրագույն դատարանը ստացել է 64.850 դիմում, որից 13.850-ը` Ուկրաինայից, 9.200-ը Ռուսաստանից, իսկ 8.450-ը` Թուրքիայից: Թուրքիայից ուղարկված դիմումների հիման վրա սկսված քննությունները կազմել են ամբողջի 13 տոկոսը:
2015-ի ընթացքում ՄԻԵԴ-ը տարբեր երկրներից ստացված դիմումների առնչությամբ կայացրել է ընդհանուր առմամբ 823 որոշում, որից 116-ը վերաբերել է Ռուսաստանին: Երկրորդ տեղում Թուրքիան է` 87 որոշում: Թուրքիայի վերաբերյալ կայացրած որոշումներից 79-ում արձանագրվել է այդ երկրի կողմից Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի առնվազն մեկ դրույթի խախտում:
Թուրքիան ամենաշատը մեղավոր է ճանաչվել (20 դատավճիռ) արդար դատավարության սկզբունքը խախտելու համար:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման անդամների նոր ցուցակ, ովքեր հայտնվել են պատժամիջոցների տակ։
Իր հարազատների հետ քուրդ դատապարտյալի հեռախոսազրույցն անջատվել է քրդերեն խոսելու պատճառով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |