Միջազգային07:19, 30 Հունվար 2016
ԵԽԽՎ-ում քննարկվել է Թուրքիայի իրավական համակարգի կոռումպացվածությունը

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական հանձնաժողովը (ԵԽԽՎ) հաստատել է նաև Թուրքիային վերաբերող «Կոռուպցիան իրավական համակարգում» թեմայով հաշվետվությունը: Թուրքական «Zaman» թերթի կայքի համաձայն՝ հաշվետվության հեղինակը Հոլանդիայի՝ Եվրոպայի հարցերով նախկին նախարար Կիմմո Սասին է:
Հեղինակն ընդգծում է, որ Թուրքիայում իրավական համակարգը ենթարկվում է քաղաքական ճնշումների, ինչը ապացուցում է, որ իշխանությունները գնալով դառնում են ավելի ավտորիտար:
Սասիի հիմնական քննարկման թեման դատավորների կաշառակերությունն է ու այն հանգամանքը, որ դատական գործընթացներն իշխանության կողմից ճնշման են ենթարկվում պաշտոնյաների փոփոխությունների միջոցով: Նշվում է նաև, որ թուրքական մամուլի այն ներկայացուցիչները, որոնք պիտի լուսաբանեին դատական համակարգի այդ խնդիրները, ենթարկվում են գրաքննության և ճնշումների:
«Սահմանադրական դատարանին ուղղված ճնշումների մասին պնդումներն ապացուցում են, որ Թուրքիան ավելի ու ավելի բռնապետական է դառնում: Դատական համակարգի հարյուրավոր պաշտոնյաների տեղափոխություններն ու պաշտոնից հեռացվելը վկայում են այն մասին, որ կառավարությունը միջամտում է դատական գործընթացին»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |