Տնտեսական08:24, 01 Փետրվար 2016
Գերմանական ընկերությունը դադարեցրել է թուրքական տուրերը

Գերմանիայի առաջատար "Aida Cruises" տուրիստական գործակալությունը չեղյալ է հայտարարել 2016թ. բոլոր թուրքական տուրերը:
Թուրքական «Hürriyet» թերթի համաձայն՝ ընկերությունը, որը Գերմանիայից, Ավստրիայից և Շվեյցարիայից մեծ թվով զբոսաշրջիկներ էր ուղարկում Թուրքիա, նույնիսկ իր կայքից հեռացրել է Թուրքիայի քաղաքների մասին ինֆորմացիան:
Գերմանական գործակալությունը թեմայի վերաբերյալ տարածել է հայտարարությունում, որտեղ նշվում է, որ թուրքական տուրերի չեղարկման հիմնական պատճառը Սուլթանահմեթի ահաբեկչությունն է, քանի որ դեպքից հետո զբոսաշրջիկները հրաժարվում են մեկնել Թուրքիա: Նրանք նախընտրում են հանգստանալ այլ երկրներում:
Հիշեցնենք, որ 2016թ. հունվարի 12-ին Ստամբուլի Սուլթանահմեթ հրապարակում մահապարտ ահաբեկչի իրականացրած պայթյունը 11 գերմանացի զբոսաշրջիկի մահվան պատճառ էր դարձել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:

Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։

Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |