Քաղաքական09:04, 03 Փետրվար 2016
Մեսութ Բարզանի.«Քրդերն իրենց պետությունը ստեղծելու համար կարիք չունեն թույլտվության»
Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավար շրջանի ղեկավար Մեսութ Բարզանին հայտարարել է, որ անկախության համար հանրաքվե անցկացնելը քրդերի ամենաբնական իրավունքն է:
Թուրքական «Doğan» լրատվական գործակալության տեղեկատվությամբ՝ քուրդ առաջնորդը թեմայի վերաբերյալ գրավոր հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.
«Եթե քրդերը չձեռնարկեն այս գործը, ապա ուրիշները երբեք չեն ճանաչի նրանց ինքնորոշման իրավունքը: Քուրդ ժողովրդի ինքնորոշման համար հիմա ամենաճիշտ ժամանակն է: Քրդերն իրենց անկախ պետությունն ստեղծելու համար ոչ ոքի թույլտվության կարիքը չունեն»:
Բարզանին նաև անդրադարձել է տարածաշրջանում տեղի ունեցող պատմաքաղաքական իրադարձություններին. «Այս հողերում հարկադրաբար կյանքի կոչվող քաղաքական որոշումների պատճառով 100 տարի է՝ այստեղ պատերազմ ու լարվածություն է տիրում», -նշել է նա:
Քուրդ առաջնորդի կարծիքով՝ երկարատև պայքարից ու կորուստներից հետո քրդերը վերջապես պետք է իրենք կերտեն իրենց ապագան: Նա կոչ է արել բոլոր քրդերին՝ աջակցելու այս պատմական որոշմանը՝ ընդգծելով, որ քանի դեռ քրդերի իրավունքներն անտեսվում են, տարածաշրջանում խաղաղություն չի կարող լինել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նշվում է, որ երկրի արտաքին գործերի և պաշտպանության նախարարները Իսրայելի ռազմագործողությունների և Մերձավոր արևելքում տիրող իրավիճակի վերաբերյալ իրազեկող ելույթ են ունենալու:
Նախարարության հայտարարության համաձայն՝ տարհանումը կմեկնարկի վաղը: Այն կիրականացվի ծովային ճանապարհով:
Հոկտեմբերի 7-ին Թուրքիայի նախագահը սոցցանցում տեղադրած տեսաուղերձով անդրադարձել է Պաղեստինի Գազայի հատվածում տեղի ունեցող զարգացումներին:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Նշվում է, որ բերման ենթարկված անձը երկար ժամանակ ստացել է հոգեբանական բուժում։
Նման որոշում կայացվել է Գերմանիայի դաշնային անվտանգային խորհրդի գաղտնի նիստի ընթացքում:
Թուրքիայի ազգային հետախուզական ակադեմիայի նախագահը ելույթ է ունեցել «Հոկտեմբերի 7-ի իրադարձություններից հետո վերջին իրավիճակն ու հնարավորությունները տարածաշրջանում» պանելային քննարկմանը։
Հեզալ Բելգենը սպանվել է Սիրիայի Ամուդեի շրջանում, որը եղել է իր պատասխանատվության տակ:
Նախարարության հայտարարության համաձայն՝ տարհանումը կմեկնարկի վաղը: Այն կիրականացվի ծովային ճանապարհով:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |