Տարածաշրջան13:31, 03 Փետրվար 2016
Sabah. Օբամայի ներկայացուցիչը հուշանվեր է ստացել PKK-ականից (լուսանկարներ)

«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարող միջազգային կոալիցիայում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հատուկ ներկայացուցիչ Բրեթ Մըքգարքը այցելել է Սիրիայի հյուսիսում գտնվող Քոբանի քաղաք: Օբամայի հատուկ ներկայացուցիչը հանդիպել է Սիրիայում գործող քրդական «Ժողովրդական միասնություն կուսակցության» (PYD) և «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատների» (YPG` PYD-ի ռազմական թևը) ներկայացուցիչների հետ:
Այս մասին հայտնող թուրքական իշխանամետ «Sabah» թերթը գրում է, որ ամերիկացի պաշտոնյայի այցը հաստատեց թուրքական տեսակետը, թե «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» և PYD-ն նույն կառույցն են: Որպես վերջին դրույթի ապացույց նշվում է, որ Մըքգարքի հետ հանդիպմանը ներկա է եղել Փոլաթ Ջանը, որը ներկայացել է որպես Ռոժավայի բանակի հրամանատար: Ըստ Sabah-ի՝ Փոլաթ Ջանը PKK-ական է, որը կրթություն է ստացել Քանդիլի ռազմական ճամբարներում և անձամբ մասնակցել է Թուրքիայում իրականացվող «ահաբեկչական գործողություններին»:
Հանդիպման ընթացքում Մըքգարքը և Ջանը փոխանակվել են նվերներով, վերջինս YPG-ի նշանով հուշանվեր է տվել ամերիկացի պաշտոնյային:
Փոլաթ Ջանը YPG-ի համազգեստով:
Ջանը PKK-ական համազգեստով
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի տրանսպորտի նախարարի հետ։

Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։

Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։
Մինչ Թուրքիայում իրենց «կարմիր» անցյալը թողած վազում են կապույտ երազանքների հետևից, Հայաստանում օրը սև է, կորուստը` դառը:
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ հայ երիտասարդները հավաքվել են Ղամըշլը քաղաքի «ՄԱԿ-ի բարձրագույն խորհրդի» շենքի առջև:
Թուրքիայի նախագահը հիշատակել 1-ին համաշխարհային պատերազմի տարիներին կյանքից զրկված օսմանցի հայերին և ցավակցություն հայտնել նրանց սերունդներին։
Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |