Միջազգային07:14, 05 Փետրվար 2016
ԱՄՆ-ն զգուշացրել է իր քաղաքացիներին՝ խուսափել Թուրքիա այցելելուց

Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը կոչ է արել իր քաղաքացիներին, անվտանգության նկատառումներից ելնելով, զերծ մնալ Թուրքիայի հարավարևելյան շրջաններ այցելություններից:
Թուրքական «Milliyet» թերթի տեղեկատվությամբ՝ պետքարտուղարության տարածած գրավոր հայտարարության մեջ մասնավորապես ասված է.
«Միջազգային և տեղական ահաբեկչական խմբավորումների՝ հեզտհետե սաստկացող ահաբեկչական հարձակումների սպառնալիքների պատճառով ԱՄՆ պետդեպարտամենտը զգուշացնում է ԱՄՆ քաղաքացիներին՝ զերծ մնալ Թուրքիայի հարավարևելյան շրջաններում ճանապարհորդելուց»:
Հայտարարությունում նաև նշվում է, որ ահաբեկիչները որպես թիրախ են ընտրում զբոսաշրջիկների նախընտրած տարածքները, ԱՄՆ-ին պատկանող կառույցների շենքերը, ոստիկանական բաժանմունքները, տեղական իշխանություններին պատկանող այլ կառույցներ:
Ուստի Թուրքիայում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին կոչ է արվում՝ լինել զգուշավոր, հեռու մնալ Սիրիայի սահմանից, մարդաշատ վայրերից, զբոսաշրջային կենտրոններից:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |