Իրավական08:58, 05 Փետրվար 2016
Էրդողանը պարտվել է թուրք դերասանուհու դեմ դատը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պարտվել է հայտնի դերասանուհի Գոնջա Վուսլաթերի դեմ դատը: Շուրջ 3 տարի տևած դատը նախօրեին ավարտվել է և թուրքական դատարանը վճռել է արդարացնել դերասանոուհուն, ով մեղադրվում էր Էրդողանին վիրավորելու մեջ:
2013 թվականի հունիսի 25-ին, այն պահին երբ, այն ժամանակ դեռևս վարչապետի պաշտոնը զբաղեցնող Էրդողանը ուղիղ եթերում խոսել է Գեզիի դեպքերի մասին, դերասանուհին նրա հասցեին հայհոյանք պարունակող «tweet» էր գրել:
Էրդողանի փաստաբանները դատախազություն էին ներկայացրել Գոնջայի
թվիթերյան էջում հրապարակված վարչապետի ծաղրանկարը ու հայհոյանք պարոնակող «tweet»-ը, դեասանուհու համար պահանջելով 1-2 տարի ազատազրկում:
Դերասանուհու փաստաբանը նշել էր, որ իր պաշտպանյալը կատակերգական ոճի դերասանուհի է, և նկարը, որ նա տեղադրել է իր էջում երգիծական հանդեսից վերցված ծաղրակնար է:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |